Հայոց լեզու, Իմ գրադարանը

Մանուկն ու ջուրը

Ամպոտ սարեն ուրախ ձենով

Ջուր է գալիս, անցնում շենով։

Մի թուխ մանուկ դուրս է վազել,

Ձեռքն ու երես պաղ լվացել,

Լվացել է ձեռքն ու երես,

Ու դարձել է՝ խոսել էսպես. —

Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ,

Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։

— Ես էն սարեն կուգամ մթին

Որ հին ու նոր ձյունն է գլխին։ —

Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ.

Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։

— Ես էն առուն կերթամ զվարթ,

Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջրի՛կ.

Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։ —

Ես էն այգին կերթամ դալար,

Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Հարցեր և առաջադրանքներ

1. Գտի՛ր հետևյալ բառերի

Ա. հոմանիշները

մանուկ -երեխա

դալար –ջահել ,երիտարսատ

Բ. հականիշները

ժիր – թույլ, տկար ,նվազ

պաղ -տաք

2. Որտեղի՞ց է հոսում առվակը: Նշի՛ր այն տողերը, որտեղ դա երևում է:

— Ես էն սարեն կուգամ մթին

Որ հին ու նոր ձյունն է գլխին։ —

Ես էն առուն կերթամ զվարթ,

Ես էն սարեն կուգամ մթին

3. Նկարի՛ր քո պատկերացրած առվակը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s