Ձյուն
Գեղամ Սարյան
Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:
Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝
Ծաղիկները չարթնանան,
Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,
Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:
Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:
Հարցեր և առաջադրանքներ
- Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր:
- Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն, Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն, Ծաղիկները մտել են քուն, Ծաղիկները մտել են քուն,
- Ի՞նչն էր ծաղիկներ անկողինը:
Հողը
- Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը:
Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝
Ծաղիկները չարթնանան,
Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,
Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:
- Ձյան մասին հանելուկ հորինի՛ր:
Նման է սպիտակ բամբակի,
Շողում է ինչպես ադմանդ,
Երբ վերցնում ես ձերքերիդ մեջ
Իսկույն հալչում և ջուր է դառնում:
- Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին:
Ձյունը գալիս է երկնքից ձմռանը: Ցուրտ եղանակին ծածկում է ամեն ինչ,իսկ տաք եղանակին վերածվում է թաց անձրեևի:
- Պատմի՛ր ծաղիկների մասին:
Ծաղիկները քնքուշ են ու նուրբ : Ծաղիկները հիշեցնում են գարուն;
- Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար:
Ձյունն ու Ծաղիկները