Լողացող ձուն
Այս փորձի համար մեզ անհրաժեշտ է 2 ձու, 2 բաժակ ջուր և աղ։
Զգուշորեն տեղադրում ենք ձուն ջրով լի բաժակի մեջ։ Քանի որ ձվի խտությունը ավելի մեծ է, այն միանգամից իջնում է բաժակի հատակը։ Երկրորդ բաժակի մեջ մի քանի ճաշի գդալ աղ ենք լցնում և լուծում, ինչից հետո միայն լուծույթի մեջ գցում ենք ձուն։ Զարմանալի է, սակայն երկրորդ ձուն չի սուզվի։
Բացատրություն՝ Ձվի միջին խտությունը շատ ավելի մեծ է քան ջրինը։ Սակայն աղաջրի խտությունը ավելի մեծ է քան ձվինը։
Փուչիկները
Փչենք երկու հատ փուչիկ: Դրանք էլեկտրականացնենք թերթով`թերթը քսենք փուչիկների վրա,հետո փուչիկները երկար թելերի վրա կախենք :Փուչիկները կսկսեն փոխադարձաբար իրարից հեռանալ:Նույն փորձը կրկնենք , բայց այս անգամ առաջին փուչիկը էլեկտրականացնենք թերթով , իսկ երկրորդ փուչիկը` բրդյա կտորով: Այս դեպքում փուչիկները կձգվեն դեպի իրար: Եթե այդ փուչիկներին սեղանին դնենք և մեկին գլորենք , ապա երկրորդը անմիջապես կգլորվի առաջինի ետևից:Առաջին դեպքում 2 փուչիկները միանման ձևով էին լիցքավորված, իսկ երկրորդ անգամ ` տարբեր:
Ցատկող ձուն
Անհրաժեշտ են ` ձու, ջուր, քացախ, թաս և լապտերիկ:
1.Հում ձուն դնենք ջրով լի բաժակի մեջ և թողնենք մի քանի ժամ:
2. Մի ուրիշ հում ձու դնենք քացախով լի բաժակի մեջ և նույնպես թողնենք մի քանի ժամ:
4. Հետո նայենք , տեսնենք , թե ինչ տեղի կունենա: Կտեսնենք , որ ջրում գտնվող ձվի հետ ոչինչ չի պատահել:Իսկ այն ձուն ,որը գտնվել էր քացախաջրում փոխվել էր` նրա կճեպը փափկել է :Այդ ձվի կճեպը , եթե շոշափես , կհիշեցնի ռեզինե գնդակի:
5. Հիմա փորձենք ձվերով 2 բաժակները թողնել 7 օր:Դրանից հետո վերցնենք քացախաջրի մեջ եղած ձուն և մութ սենյակում նրա վրա լապտերիկ պահենք : Ձուն լույս կարտացոլի:
Մեկ ուրիշ տարբերակ
.Հանիր ձուն քացախից , պահիր թասի վրա որոշ բարձրության վրա :
Ձուն բաց թող: Կարծում ես այն կջարդվի: Փորձիր և կտեսնես , որ այն<< վեր կցատկի>>, չի ջարդվի : Քացախի մեջ գտնվող ձվի կճեպը ենթարկվում է զանազան փոփոխությունների, սկզբից փափկում է , իսկ հետո ասես անհետանում է :
Պարող օղակները
Թափանցիկ բաժակի մեջ լցնենք/ касторовое масло/ գերչակի ձեթ: Առանց շտապելու այդ ձեթի մեջ կաթեցնենք սովորական ջրաներկով ներկված ջրի 1 կաթիլ: Գերչակի ձեթի և մաքուր ջրի խտությունը պրակտիկորեն նույնն է : Կաթիլը դանդաղորեն կիջնի բաժակի հատակը:Եթե օգտագործենք ջրաներկի տարբեր գույներով ստացված լուծույթներ ,ապա բաժակում ձեթի հետ միասին առաջանում է մի տեսարան ,որը հիշեցնում է կախված գունավոր փուչիկների:
Բկլիկ շիշը
Դատարկ շիշը տաքացնենք , շշի բերանին հագցնենք փուչիկ: Հետո շիշը դնենք սառը ջրով լի թասի մեջ:Փուչիկը աստիճանաբար կիջնի շշի մեջ. շիշը << կուլ կտա >> փուչիկին:
Աղը, բիբարը և փուչիկը
Թղթի վրա լցնենք աղ և բիբար/սև կամ կարմիր/:Աղն ու բիբարը լավ խառնենք:Վերցնենք մի հատ փուչիկ ու փչենք:Փչած փուչիկը քսենք բրդյա շորին:Հետո այն մոտեցնենք աղու բիբարի խառնուրդին:Ինչ կտեսնենք:Բիբարը կկպնի փուչիկին, իսկ աղը կմնա իր տեղում:
Խնձորը
Վերցնենք խնձոր և կիտրոն: Խնձորը կիսենք երկու մասի: Վերցնենք կիտրոնը և քամենք կիսած խնձորի մի կտորի վրա: Մի քանի ժամ հետո կտեսնենք,որ խնձորի սպիտակ մասը մգացավ, իսկ այն մասը ,որի վրա կիտրոնի հյութն էինք քամել ,մնաց անփոփոխ, սպիտակ մասը պահպանվեց: Պատմենք փոքրիկին ,որ խնձորը շատ օգտակար է ,նրա մեջ երկաթ կա,որն անզեն աչքով անտեսանելի է:
Փչվողփուչիկը
Փորձի համար անհրաժեշտ է 1 հատ կիտրոն, 3 ճաշի գդալ քացախ, 1,5ճաշի գդալ ջուր, 1թեյի գդալ սոդա,փուչիկ, լիմոնադի դատարկ շիշ:
Շշի մեջ լցնում ենք ջուր և 1 թեյի գդալ սոդա:
Առանձին բաժակում կիտրոնի հյութը խառնում նեք քացախի հետ և դա լցնում շշի մեջ:
Տեղի է ունենում բուռն ռեակցիա:
Արագ փուչիկը հագցնում ենք շշի վրա և այն փչվում է:
Հրաբուխ
Այս փորձի համար անհրաժեշտ է պլաստիլին,սոդա,քացախ, ներկանյութ կամ սննդային ներկանյութ, կարելի է օգտագործել նաև բազուկի հյութ, աման լվացող հեղուկ:
Պլաստիլինը շրջանաձև ծեփենք ,տափակեցնենք ու դնենք ստվարաթղթի վրա, լավ կպցնենք, ամրացնենք ստվարաթղթին: Կողքերից ծեփենք պատեր, ամբողջը կնմանվի փոսի:ԿԱմ կարող ենք վերցնել փոքր աման, բաժակ և այն պատել պլաստիլինով :
Պատրաստենք <<լավան>>: Վերցնենք 1 ճաշի գդալ աման լվացող հեղուկ ,մի քիչ ներկանյութ և 1 ճաշի գդալ սոդա : : Այդ ամենը խառնենք:Այդ խառնուրդը լցնում ենք պլաստիլինե փոսի մեջ և վրան ավելացնում քացախ/ բաժակի ¼ մասը / կամ 50 գրամ/
Սկսվում է բուռն ռեակցիա, ամեն ինչ սկսում է եռալ, փոսիկից դուրս է թափվում գունավոր փրփուր: Ստացվում է իսկական հրաբուխ:
կամ կարող ենք այսպես անել .նախ առաջինը լացնում ենք 1 ճաշի գդալ սոդա,հետո ավելացնում ենք 1 ճաշի գդալ աման լվացող հեղուկ և ներկանյութ: Վերջում այդ ամենի վրա լցնում ենք քացախ/ 40-45 մլ/ և սկսվում է իսկական հրաբուխ:
Գույներըկաթիմեջ
Անհրաժեշտ նյութեր
- Կաթ
- Սննդային ներկանյութեր
- Աման լվացող հեղուկ
- Բամբակե փայտիկներ
- Խար աման կամ ափսե
Խորը ամանի մեջ կաթ լցրու :
.Կաթով ամանի մեջ լցրու մի քանի կաթիլ սննդային ներկանյութ/ տարբեր գույների /: Աշխատեք ամանը տեղից չշարժել :Հետո վերցնում ենք աման լվացող հեղուկ :Բամբակե փայտիկը թաթախում ենք աման լվացող հեղուկի մեջ : Թաթախված փայտիկը զգուշությամբ դնում են կաթով ամանի կենտրոնում :Կտեսնեք ,որ կաթը սկսում է շարժվել ,իսկ գույները / ներկանյութերի/ խառնվում են իրար :