Փոփոխիր և դասավորի՛ր բառերը այնպես, որ ստանաս նախադասություններ;/ Ցանկության դեպքում գրել տետրի մեջ
- անտառ, երփներանգ, աշուն, ներկել, գույներ:
Աշունը ներկել է անտառը երփներանգ գույներով:
- տաճար, հիանալ, հինավուրց, զբոսաշրջիկներ, Գառնի:
Զբոսաշրջիկները հիանում են Գառնիի հինավուրց տաճարով:
- առվակ, խոնարհվել, լացող, վրա, քչքչան, ուռենի:
Լացող ուռենին խոնարհվել է քչքչքն առվակի վրա:
- անկյուն, կատու, մառան, գող, թաքնվել, մութ:
Գող կատուն թաքնվել է մառանի մութ անկյունում:
- հող, կաղնի, իր, հազարամյա, խրել, մեջ, արմատներ:
Հազարամյա կաղնին իր արմատները խրել է հողի մեջ:
- ոհմակ, կեսգիշեր, ոռնոց, լսվել, գայլներ:
Կեսգիշերին լսվում էր գայլերի ոհմակի ոռնոցը:
- սար, արահետ, դեպի, նեղ, տանել, գագաթ:
Նեղ արահետը տանում էր դեպի սարի գագաթ:
- ձկնիկ, ծայր, թպրտալ, արծաթագույն, կարթ:
Արծաթագույն ձկնիկը թպրտում է կարթի ծայրին
- պատուհան, բաց, յասաման, լցվել, սենյակ, բուրմունք:
Բաց պատուհանից յասամանի բուրմունք լցվել էր սենյակը:
Որոշի՛ր յուրաքանչյուր նախադասության ենթական, ստորոգյալը, լրացումը, ընդգծիր համապատասխան գծերով: / Ցանկության դեպքում գրել տետրի մեջ:
Անտառը խշշում էր զեփյուռից:
Սեդայի երազանքը իրականացավ:
Ստվերները երեկոյան երևում են:
Երջանիկ երեխաները ցնծում են:
Կայծակը փայլատակեց երկնքում:
Մեքենան դանդաղեցրեց ընթացքը:
Փչեց հարավային քամին: