Без рубрики

Կենդանիների ձմեռում

Կենդանիների hամար ձմեռը ծանր շրջան է. և՜ ցուրտ է, և՜ կերն է քիչ: Սնունդ հայթայթելը խիստ դժվարանում է ոչ միայն խոտակերների, այլև գիշատիչների համար: Ավելի ծանր է միջատակերների վիճակը, քանի որ միջատները ձմռանն անհետանում են:

Կենդանիները յուրովի են հարմարվել ձմեռելուն. շատ թռչուններ չվում են տաք երկրներ, սառնարյուն կենդանիների տեսակների մեծամասնությունը ձմռանը քուն է մտնում (բներում ու ճեղքերում՝ օձերը, մողեսները, ջրամբարների հատակին՝ գորտերը): Ցրտերն ընկնելիս սառնարյուն կենդանիների մարմնի ջերմաստիճանն ընկնում է, շնչառությունը և սրտի զարկերը դանդաղում են, և կենդանին հազիվ է շարժվում: Քնափության այդպիսի վիճակում կենդանիները կարող են մնալ ամիսներ, քանի որ էներգիա գրեթե չեն ծախսում: 

Գրեթե բոլոր տաքարյուն կենդանիները, որոնց բնորոշ է ձմեռային քնափությունը, կաթնասուն են: Դրանցից են չղջիկները, ոզնիները և քնամոլները: Ձմեռային քնի ընթացքում նրանք նմանվում են սառնարյուններին. մարմնի ջերմաստիճանը նվազում է և էներգիա քիչ են ծախսում: Սակայն այդ կենդանիներն ամռանը լավ են սնվում, և նրանց օրգանիզմում կուտակվում է ճարպի մեծ պաշար, որի շնորհիվ առանց սննդի դիմանում են մի քանի ամիս: Կաթնասունների որոշ տեսակներ (օրինակ՝ համստերները) ամռանը կուտակում են սննդի որոշ պաշար և ձմռանը ժամանակ առ ժամանակ սնվում են: 

Կենդանիների առանձին տեսակներ ձմռանը քնում են սովորականից շատ: Գորշուկներն իրենց բներից շաբաթներով դուրս չեն գալիս, իսկ արջերը որջերում անցկացնում են ամբողջ ցուրտ շրջանը: Այս կենդանիները իսկական ձմեռային քուն չեն մտնում, նրանց օրգանիզմում բոլոր շարժընթացները բնականոն են: 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s