Ծիծեռնակին
Աթաբեկ Խնկոյան
Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Հարցեր և առաջադրանքներ
- Հորինի՛ր. «Գարուն բերող ծիծեռնակը»
Լինում է չի լինում մի ծիծեռնակ , սևիկ-մևիկ աչիկ ուներ, մկրատաձև պոչիկ ուներ , թռչում է, թռչում է աշխարհից աշխարհ , հանդիպում է շատ-շատ կենդանիների; Գնում է ու հասնում է մի գյուղի; Այդ գուղում մարդիկ նայում են այդ ծիծեռնակին, որին միանում են ուրիշ ծիծեռնակներ,որպեսզի միասին թռչեն ուր ուզում են: Եվ միասին բերեն գարունը
- Ծիծեռնակների մասին կարդա՛ և գրի՛ր 10 փաստ նրանց մասին: Կարդացածդ փաստերը որևէ ձևով ներկայացրո՛ւ բլոգումդ:
վերադառնում են մարտ-ապրիլ ամիսներին։
Բույնը ափսեանման է, սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին, տանիքների անկյուններում, քիվերին և կամուրջների տակ։
Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ, կարմրագորշ պտերով ձվեր։
Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։
Գերադասում է բնադրվել մարդու հարևանությամբ՝ գյուղերում, ավաններում և քաղաքներում։
Թռիչքը սահուն է՝ թևերի արագ թափահարումով։
Եթե ծիծեռնակը բարձր է թռչում, որեմն արևոտ օր է լինելու, իսկ եթե ցածր է թռրում, ուրեմն անձրև է գալու:
Կան ծիծեռնակի 179 տեսակ, Հայաստանում կան 5 տեսակներ օրինակ՝ քաղաքային, գյուղական, առափնյա, ժայռային և շիկագոտի:

