Без рубрики

Մարտի 2-ից 6-ը առցանց ուսուցման նախագիծ

Մայրենիի, ընթերցողական, «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսային նախագիծ

Քո ընտրությամբ կատարիր տրված առաջադրանքներից և հրապարակի՛ր պատասխանները քո բլոգում։

  • Ընթերցիր եւ Էլեկտրոնային գրքի, աուդիոֆիլմի, ռադիոլուրի տեսքով ներկայացրու այս բանաստեղծություններից ցանկացածը։

ՄԱՆՈՒԿՆ ՈՒ ՋՈՒՐԸ

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լվացել,
Լվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է խոսել էսպես.
-Դու ո՞ր սարեն կուգաս, ջրիկ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
-Ես էն սարեն կուգամ մթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին։
-Դու ո՞ր առուն կերթաս, ջրիկ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
-Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։
-Դու ո՞ր այգին կերթաս , ջրիկ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԱՌԱՎՈՏ

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Սև սարեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:
Երգ ու բույր խառնած,
Թև-թևի բըռնած
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ:

-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Լավ օրեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

«Հիշողություն» Ղ. Աղայան

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Մեկ անգամ էր կան բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:


Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:


Բայց կան կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Մուգ ներկված բառերն առանձնացրո՛ւ և իմաստով մոտ բառեր գրիր:

Օրինակ՝ կպցնել-ամրացնել

Շինել-կառուցել

Ավերակ-քարուքանդ

Շյուղ-Ծղոտ

Սնուցել-կերակրել

Հափշտակել-գողանալ

Կրկին-նորից

2. Ծիծեռնակն ի՞նչ էր անում:

Ծիծեռնակը բույն էր կառուցում…

Ե՛վ շինում էր , և՛ երգում,

Ամեն մի շյուղ ամրացնելիս

Առաջվա բույնն էր հիշում:

3. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:

Շինարար ծիծեռնակը

Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

4. Ի՞նչ գույներ ունի բանաստեղծությունը:

Երկնագույն, կանաչ, դեղին, կարմիր:

5. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:

Աշխատասեր և նպատակասլաց:

6. Հաշվիր, թե քանի՞ քառատող ունի բանաստեղծությունը: Ստացածդ թիվը մեծացրու քսան անգամ , ապա արդյունքին ավելացրու 180: Համեմատի՛ր ստացածդ պատասխանը ընկերոջդ թվի հետ:

4×20=80

80+180=260

  • Ձոն մայրիկներին. Պատրաստիր բարեմաղթանք քո մայրիկին – տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով: Նյութը կարող ես ներկայացնել ռադիոնյութի, էլեկտրոնային բացիկի տեսքով:
  • Արի՜ փորձենք մի քիչ ծանոթանալ գրաբարին . Ամբողջացրու’ գրաբարյան ասույթները տրված բառերով։ Գրավոր քննարկիր դրանց բովանդակությունը՝
  • ա) ինչու՞ են այդպես ասում, ե՞րբ կարելի է մեջբերել այդ ասույթը.
  • բ) ո՞ր ասույթի բովանդակության հետ համաձայն չես, ինչո՞ւ։
  • – Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:
  • – Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ: -,
  • Մահ ոչ իմացեալմահ է, մահ իմացեալ ՝ անմահությ: – , :
  • Ստեղծիր գարնանային ֆոտոպատում՝ 5-7 նախադասություն-մեկնաբանությամբ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s