Ընթերցանության ֆլեշմոբ երրորդ դասարանցիների համար
Մաթեմատիկական ֆլեշմոբ երրորդ դասարանցիների համար
Ընթերցանություն երրորդ դասարանների համար, մաս 2
«Կախարդական լավաշը»
Ի՞նչ խորհուրդ տվեց մայրն իր որդուն:
-Թե՞ ուզում ես բախտաոր լինել, քո հացը վաստակել՝ սրտիդ ուզած գործը գտիր:
Ինչպե՞ս հանկարծ լավաշը դարձավ կախարդական:
Երբ ավազակը հարձակվեց տղայի վրա, լավաշը դարձավ կախարդական և պաշտպանեց նրան:
Ի՞նչ խորհուրդ տվեց ալևորը պատանի Նաղաշին:
—Ամեն մարդ՝ իր հացը պետք է իր քրտինքով վաստակի:
2. Այս տեսքտերի նախադասությունները խառնված են: Կարդա՛ և պատասխանի դաշտում համարակալի՛ր դրանք: Ի՞նչ հասկացա՞ր, ի՞նչ են ուսուցանում առակները:
Գետնին ընկած հացի փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած, և քանի որ մի ոտքի վրա կանգնելը դժվար է ու հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն, հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:Ասում են, թե հենց մի փշուր հաց է ընկնում գետնին երկնքից, մեզ համար անտեսանելի մի հրեշտակ է իջնում և մի ոտքով հացի փշուրի վրա կանգնում, որ այն ոտնատակ չընկնի, չկեղտոտվի:
Ասում են, թե հենց մի փշուր հաց է ընկնում գետնին երկնքից, մեզ համար անտեսանելի մի հրեշտակ է իջնում և մի ոտքով հացի փշուրի վրա կանգնում, որ այն ոտնատակ չընկնի, չկեղտոտվի:Գետնին ընկած հացի փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած, և քանի որ մի ոտքի վրա կանգնելը դժվար է ու հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն, հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:
Մի արդար ու հավատարիմ մարդ, հացը ափի մեջ առած, ուտելով ճանապարհ է գնում: Շատ է նեղվում, վշտանում, որ մեղք է գործել և, ուրիշ ճար չգտնելով, հետևյալ միջոցին է դիմում. գնում է մի քաղաք, աշխատանքի անցնում, շատ չարչարվում, քրտինք թափում ու կարողություն դիզում: Փնտրում է նա էս հացի կտորը, փնտրում, բայց այդպես էլ չի գտնում:Ինչպես է պատահում՝ ձեռից մի փշուր հաց հանկարծ գետնին է ընկնում ու կանաչ խոտերի մեջ կորչում: Վրան Աստծո տաճար է կառուցում և մեջն աղոթում, «մեղա հացիկ» ասում:Վաստակած միջոցներն առած՝ նա վերադառնում է այն հողակտորը, որտեղ կորցրել էր հացի փշուրը:
Որ մարդը իր ունեցածը պետք է գնահատի և շնորհակալ լինի:
3. Հորինի՛ր մեկական հանելուկ լավաշի, հացի, աղի մասին։
Բարակ է ինչպես թուղթը, Կշտացնում է մեզ բոլորիս, Սպիտակ է ինչպես ձյունը,
Համեղ է ինչպես հացը, Անպակաս է մեր սեղանից, Թեթև է ինչպես փաթիլը,
Թխում են թոնրում: Շատ համեղ է Համ է տալիս անհամ ճաշին:
Նոր թխաց ժամանակ:
4. Շարունակի՛ր առած-ասացվածքները:
Անբան հաց ուտելի առողջ է, աշխատելիս տկար:
Աշխատանքը սև է, հացը՝ սպիտակ:
Բերան կա հաց չկա, հաց կա բերան չկա:
Ղարի հաց լեղի է, ջուրը՝ թույն:
Առանց հացի չի լինի աշխատել, իսկ առանց գինու՝պարել:
5. Իսկ դու լսե՞ս ես լավաշի մասին այս գեղեցիկ առասպելը;Ըստ առասպելի, երբ Գեղամի թոռ Արամը պատերազմում էր Ասորեստանի հզոր թագավոր Նաբուգոդոնոսորի հետ, Արամը հանկարծ գերի է ընկնում Ասորեստանի թագավորին: Եվ Նաբուգոդոնոսորը հրամայում է, որ Արամը պետք է 10 օր հաց չուտի, իսկ 11-րդ օրը նրանք պետք է աղեղնամարտի բռնվեին իրար հետ: Արքան խոստանում է բաց թողնել Արամին, եթե նա կարողանա հաղթել իրեն:Ամբողջ գիշեր մտորումների մեջ լինելուց հետո, Արամը Նաբուգոդոնոսորին խնդրում է, որ հայկական զորքից իր համար մի վահան բերեն: Արքան չի մերժում նրա խնդրանքը և սուրհանդակ է ուղարկում հայկական զորքի մոտ: Հայկական զորքը, գուշակելով, թե ինչ է ցանկանում իրենց արքան, վահանի կաղապարի տակ լավաշ են թաքցնում:Սակայն սուրհանդակները գլխի չեն ընկնում, որ վահանի տակ հնարավոր է հաց թաքցնել: Երբ վահանը հասցնում են Արամին, նա ասում է, որ այն այդքան էլ հարմար չէ և իրեն ուրիշ վահան է անհրաժեշտ: Եվ այսպես 10 օր շարունակ սուրհանդակները մեկ վահան և մեկ լավաշ են բերում Արամին:11-րդ օրն Արամը և Նաբուգոդոնոսորը դուրս են գալիս մենամարտելու: Ասորեստանի արքան վստահ էր, որ Արամը 10 օր հաց չուտելուց հետո ուժասպառ է եղել, և ինքը հեշտությամբ կարող է հաղթել նրան: Սակայն Արամին հաջողվում է հաղթել Նաբուգոդոնոսորին և վերադառնալ հայրենիք: Հայրենիք վերադառնալուց հետո, թագավորը հրամայում է, որ Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի: