1. Տատիկը հավկիթների կեսը ներկեց կարմիր, մյուս կեսի կեսը՝ դեղին, իսկ մնացած 9 հավկիթը՝ կանաչ: Ընդամենը քանի՞ հավկիթ ներկեց տատիկը:
9 դեղին,
9 կանաչ
9+9=18կարմի
18×2=36
2. Զատկածեսի հյուրասիրության ժամանակ 22 սովորողներից յուրաքանչյուրը կերավ կես ձու: Քանի՞ ձու կերան սովորողները միասին:
22:2=11
3. Նարեն Զատկի հավկիթները որոշել էր 5 տարբեր գույնով գունավորել: 5 գունաներկ գնելու համար նրան պակասում էր 70 դրամ: Նա գնեց 4 գունաներկ և մոտը մնաց 30 դրամ: Սկզբում քանի՞ դրամ ուներ Նարեն:
Չեմ հասկանում
4. Մայրիկն Արփիին հարցրեց, թե քանի ներկած ձու են կոտրել նա, քույրիկն ու եղբայրը միասին: Արփին պատասխանեց. «Բոլորս միասին կոտրել ենք 20 ձու: Ես 2 ձու ավել եմ կոտրել Մարկից: Ես և Նանեն միասին կոտրել ենք 15 ձու»: Քանի՞ ձու է կոտրել նրանցից յուրաքանչյուրը:
20-15=5 Մարկ
5+2=7 Արփի
15-7=8 Նանե
5. Զատկածեսին Գարիկը, Դավիթը, Օմն ու Ալեքսն ուզում էին միասին ձվակռիվ խաղալ: Նրանցից յուրաքանչյուրը մյուսի հետ մեկ անգամ պետք է խաղար: Քանի՞ տարբերակով կարող են ձվակռիվ խաղալ տղաները:
8
6. Միլենան ուներ 15 ներկած հավկիթ: Նա այդ հավկիթները բաժանեց չորս ընկերուհիներին՝ յուրաքանչյուրին տարբեր քանակով: Քանի՞ հավկիթ ստացավ ընկերուհիներից յուրաքանչյուրը:
15=7+5+2+1
7. Նշիր, թե ո՞ր կերպարը կարող են ստանալ գունավոր ձվիկից:
6
8. Տատիկին կամ մայրիկին հարցրու զատկական բաղարջի բաղադրատոմս: Գրանցի՛ր անհրաժեշտ մթերքների անունները, քանակը կամ զանգվածը և հաշվի»ր, թե 2 այդպիսի բաղարջ թխելու համար յուրաքանչյուր մթերքից ինչքա՞ն է հարկավոր:
Բաղարջը անալի, յուղով պատրաստված խմոր է, երեսին ձվի դեղնուց քսած։ Ըստ ավանդության՝ Սուրբ Մարիամ Աստվածածինը բաղարջ պատրաստելիս ձվի դեղնուցը քսելու ժամանակ իմացել է Որդու մատնության մասին։