Ղ.Աղայան «Արեւ»աուդիոգիրքը
«Արեւ»
Ղազարոս Աղայան
Արև՛, արև՛, դու մեզնից
Երբ հեռացար դեպ հարավ,
Ձմեռն եկավ և ամեն ինչ
Հափշտակեց ու տարավ։
Աստված սիրես, էլ մի՛ գնար,
Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,
Քեզ կըպատվենք, քեզ կըգովենք
Միշտ՝ իրիկուն, առավոտ։
Որքան գոհ ենք, որ դու բերիր
Գարնան անուշ եղանակ,
Ա՜խ, երանի գարուն լինի
Տարին բոլոր ժամանակ։
Տես թե ինչպե՜ս փթըթել են
Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Տես թե ինչպես տարածվել է
Ամենայն տեղ անուշ հոտ։
Քեզ են գովում թռչնիկները
Իրանց քաղցր դայլայլով,
Հովիվը իր մեղմ սրինգով,
Հողատն անուշ հոլովով։
Չէ՛, արև ջան, էլ չըգնաս,
Էլ չըթողնես մեզ կարոտ,
Գնա քնի՛ր գիշերները,
Առավոտը եկ մեզ մոտ։
- Դուրս գրի’ր տեքստից անծանոթ բառերը։ Օնյալն բառարանի օգնությամբ, գտիր դրանց բացատրությունը։
Հափշտակեց-գողանալ
կըպատվենք-հյուրասիրել
փթթել-ծաղկել
դայլայլ-թռջուների երգեցիք ձայն
2.Արեւ բառով կազմի’ր նոր բառեր։
Արևածագ, արևաշող, արևապաշտ, արևափունջ, արևելք, բարև, արևափայլ:
3. Նամակ գրիր արեւին։
Բարև Արև:
Ես սիրում եմ քո տաք շողերը ,ես սիրում եմ արթնանալիս քեզ տեսնել: Ես ուզում եմ, որ դու միշտ երկնքում փայլես ու քո տաք շողերը ջերմացնեն մեր մոլորակը և մեր ցուրտ սրտերը: Դու նման ես քաղցր, համեղ նարնջի: Երբ դու շողում ես, մենք բոլորս երջանիկ ենք: Ես չեմ ուզում, որ ինչ-որ սև անպ ծածկի քո պայծառ շողերը:
Ղ.Աղայան «Արեւ» աուդիոգիրք այստեղ
Երեքշաբթի
- Լսի’ր երգը, սովորի’ր երգի բառերը։
- Բերանացի սովորի‘ր բանաստեղծությունը, ձայնագրի’ր քեզ, նկարի’ր բանաստեղծությունը Paint նկարչական ծրագրով , պատրաստի’ր աուդիոգիրք։
Նպատակն ու խնդիրները՝
Առցանց ուսուցման պայմաններում խրախուսել ընթերցանությունը, զարգացնել երևակայությունը, տրամաբանությունը, հիշողությունը, ճանաչել ստեղծագործության հերոսներին, տալ նրանց կերպարների` բարու և չարի բնութագիրը, զարգացնել տրամաբանությունը, ձևավորել սեփական մտքերը, կարծիքը արտահայտելու կարողություն, զարգացնել հաղորդակցական կարողությունները։
Նախագծի մեկնարկը սկսում ենք հեքիաթների ուսումնասիրությամբ` կարդում ենք, քննարկում, վերլուծում:
Ռոդարիական հնարքներ՝
- հեքիաթների աղավաղում. հերոսներ կամ գործողություններ ենք ավելացնում, փոխում հեքիաթի ավարտը կամ ընթացքը։
- հետո ինչ եղավ. շարունակելով հեքիաթը՝ նոր ավարտ ենք հորինում հեքիաթի համար։
Ընթերցարանության նյութեր՝
Մեծ գյուտարարը
Ջաննի Ռոդարի
Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ: Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել:
1. Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:
Ես կուզեի ստեղծել աշխարհի ամենաարագ և ամենաանվտանգ ինքնաթիռը, որը երկու ժամում ինձ կհասցներ տատիկիս մոտ՝ Նյու-Յորք
2. Գտի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառերը (հատկանիշ ցույց տվող բառերը):
Մեծ, երկար, իսկական, հազարավոր:
3. Պատմության գոյականներն առանձնացրու՛, նրանց ածականներ ավելացրու՛ և բառակապակցություններ ստացի՛ր(օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):
Հնարամիտ երիտասարդ , ուրախ տարիներ, ծեր գիտնական, բնագիտական փորձեր, խորը անցքեր, մոռացված ամիսներ, զանազան գրքեր, խորտակված նավեր, տարբեր գույն, անխելք գյուտարը, խուճուճ մազեր, արագընթաց մեքենա, ճեպընթաց գնացք,մաշված կոշիկներ :
Հնարամիտ երիտասարդը ճարպկորեն հաղթահարեց իր հակառակորդին:
Երիտասարդը հաղթարահրեց:
Ինձ ու եղբորս սպասում են բազում ուրախ տարիներ:
Սպասում են տարիներ:
Ծեր գիտնականը վտանգավոր բնագիտական փորձեր է անում լաբարատորիայում:
Գիտնականը փորձեր է անում:
Աշխատասեր մրջյունները խորը անցքեր էին փորել հողի մեջ:
Մրջյունները փորել էին
Տատիկը վերհիշում էր իր կյանք մոռացված ամիսները:
Տատիկը վերհիշում էր ամիսները:
Կարող ենք զանազան գրքեր գտնել գրախանութներից:
Գրքեր կարող ենք գտնել:
Ծովերում կարող են լինել շատ խորտակված նավեր:
Նավեր կարող են լինել:
Արամը Ներկեց տարբեր գույների տներ:
Արամը ներկեց:
Անխելք գյուտարարը չէր կարողանում հորինել նոր բան
Գյուտարարը չէր կարում հորինել:
Իմ եղբայրս ունի խուճուճ մազեր:
Եղբայրս ունի:
Արագընթաց մեքենան սլանոււմ էր դեպի ճամբար
Մեքենան սլանում էր:
Մենք ամռանը ճեպընթաց գնացքով կգնանք Գյումրի:
Մենք կգնանք:
Տղայի հագին կաին մաշված կոշիկնր:
Կոշիկներ կաին:
Աշխարհը շուռ է եկել
Դոնալդ Բիսեթ
Ալիս անունով մի ագռավ էր ապրում։ Ավելի ծույլ ագռավ աշխարհը դեռ չէր տեսել։ Երբեմն նա նույնիսկ թռչելիս էլ էր քնում եւ շատ զարմանալի ու տարօրինակ երազներ էր տեսնում։
Մի անգամ նա այնքան խորն էր քնել, որ սկսեց շրջված թռչել, եւ մինչ թռչում էր՝ մի երազ տեսավ. շրջված երազ…
Մռռան կատուն շատ էր սիրում մկներ որսալ։ Սպիտակեղենի զամբյուղում երկու մկնիկ տեսնելով, գաղտագողի մոտեցավ նրանց։
— Տե՛ս, տե՛ս՝ կատուն,— ասաց մի մուկը՝ մյուսին։— Հիմա մենք նրան կորսանք։
Մռռանը զարմացավ. «Գժվե՞լ են… Մի՞թե մկները կատուներ են որսում»,— մտածեց նա։
Բայց երբ մկնիկները սկսեցին հալածել նրան, Մռռանը զարմանքից,
առանց ետ նայելու հազիվ կարողացավ փախչել։
«Այսպիսի կյանք չի լինի. ամեն ինչ հակառակ է, ամեն ինչ շրջված»,—
մտածեց կատուն։
Ու այդ պահին էլ նրա դիմաց ելավ Հաֆ անունով վիթխարի շունը։ Հաֆը զայրացած գռմռաց Մռռանի վրա։
11
Մռռանը այն է, ուզում էր փախչել ու թաքնվել ծառի կատարին, բայց հանկարծ մտածեց. «Եթե այս աշխարհը շուռ է եկել, ուրեմն Հաֆը ինքը պիտի փախչի ինձնից»։
Եվ Մռռանը նետվեց Հաֆի վրա, իսկ Հաֆն էլ, հասկանալի է, հազիվ
կարողացավ փախչել ու ազատել իր գլուխը։
«Այս ինչ հրաշք է,— մտածեց Մռռանը։— Կատուները շներին են հալածում, մկները կատուներ են որսում… Կյանքումս այդպիսի բան չեմ
տեսել»։
Նրա աչքն ընկավ ճանապարհին ու տեսավ մի կաթնավաճառ, մի սայլակ ու մի ձի։
Սայլակին լծվել էր կաթնավաճառը, իսկ ձին նստել էր սայլակի վրա ու քշում էր նրան. «Նո-ո՜»։ Եվ կաթնավաճառն էլ հնազանդվելով, արագացնում էր ընթացքը։
Հետո Մռռանը հանդիպեց երկու երեխայի, որոնք իրենց ծնողների հետ
էին։ Ու այդ երեխաները կշտամբում էին ծնողներին.
— Անպիտաններ… Հիմա տուն կհասնենք, եւ դուք անմիջապես կպառկեք
քնելու։ Որպես պատիժ՝ ընթրիքից կզրկվեք։
— Ի-ի-ի՜… Էլ չենք անի,— հեծկլտում էին ծնողները։ Արդեն մթնում էր, բայց լուսնի ու աստղերի փոխարեն երկնքում փայլեց
արեւը։
12
«Բայց հիմա գիշեր է,— մտածեց Մռռանը։— Իսկ գիշերով երկնքում
հայտնվում են լուսինն ու աստղերը, էլ ի՞նչ գործ ունի այստեղ արեւը»։
— Հապա, հեռացի՛ր,— ասաց նա արեւին։
— Չեմ հեռանա,— ասաց արեւը։— Այս աշխարհը շուռ է եկել, եւ ես էլ պետք է գիշերները լուսավորեմ, որպեսզի ցերեկով էլ մի քիչ խաղալու ժամանակ ունենամ։
«Սրա վերջը ի՞նչ է լինելու»,— սարսափահար մտածեց Մռռանը։ Եվ պատահաբար վեր նայելով, տեսավ Ալիսին, որ թռչում էր շրջված՝ ոտքերը դեպի վեր։
— Հե՜յ, Ալիս։ Արթնացի՛ր,— գոչեց նա։
Ալիսը արթնացավ ու շարունակեց թռչել, ասես ոչինչ էլ չէր եղել։ Հենց այդ պահին էլ արեւը մայր մտավ, լուսինը ծագեց, աստղերը փայլեցին, կաթնավաճառի ձին սկսեց ինքը քաշել սայլակը, Հաֆը ընկավ Մռռանի ետեւից, իսկ Մռանն էլ մկներին այնքան հալածեց, մինչեւ նրանք դարձյալ
թաքնվեցին սպիտակեղենի զամբյուղում։ Մռռանը զգաց, որ քաղցը տանջում է իրեն եւ խոհանոց շտապեց՝ ձուկ ուտելու եւ վրայից էլ կաթ խմելու համար։
Իսկ ծույլիկ Ալիսը վերադարձավ ծառի կատարին գտնվող իր բույնը,
տեղավորվեց ու նորից քնեց։
— Ղա՜,— ասաց նա քնելիս։— Ինչ զվարճալի երազ էր։
13
- Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:
տարօրինակ-անսովոր
հալածել- ճնշել
գաղտագողի -ծածուկ
վիթխարի-հսկա
լծել -կցել
հնազանդ -ենթարկվել
հեծկլտալ-լաց լինել
2. Պատմի՛ր ագռավի մասին:
Ագռավի անունը Ալիս է, նա շատ ծույլ և քնքոտ էր:
3. Թվարկի՛ր շրջված երազի հերոսներին:
Մռռանը, Հաֆը, Արևը, Լուսինը, աստղերը,Կաթնավաճառը ,Ձին, ծնողները, երեխաները:
4.Ալիս անունով ագռավի երազում աշխարհը շուռ էր եկել: Շարունակի՛ր լրացնել, թե այդ երազում ո՞ր հերոսը ի՞նչ էր անում:
Կատուները շներին են հալածում, իսկ մկները կատուներ են որսում:
Սայլակին լծվել էր կաթնավաճառը, իսկ ձին նստել էր սայլակի վրա ու քշում էր նրան:
Երեխաները կշտամբում էին ծնողներին, իսկ ծնողները՝ հեծկլտում:
Արեւը գիշերները լուսավորում էր, իսկ ցերեկները՝ խաղում:
4.Քո կարծիքով՝ ի՞նչ է ծուլությունը: Քո ծուլության մասին պատմի՛ր:
Ծուլությունը, որ մարդ ալարում է ինչ-որ գործողություն անել: Ուզում է ամբողջ օրը ուտի-խմի, քնի: Որ չի ուզում մտածի:
5. Ի՞նչ կլիներ, եթե աշխարհը շուռ գար:
Ամեն-ինչ կխառնվեր իրար.
տանիքը կլիներ գետնին, իսկ տունը՝ օդի մեջ,
ինքնաթիռները գետնի վրա կվարեին , իսկ գնացքները ու մեքենաները օդով կգնաին,
թռչուները կքայլեին, իսկ մարդիկ կթռչեին,
երեխաները կգնաին աշխանտանքի, իսկ մեծերը՝ դպրոց ու պարտեզ:
6. Շրջված կամ շուռ եկած մտքեր հորինի՛ր:
Առևտուրը գնաց տատիկ անելու:
Հեծանիվը գնաց Տիգրանին քշելու:
Դաշնամուրը տղա է նվագում:
Մկները կատուներ են որսում:
7.Հորինի՛ր: Հրապարակի՛ր բլոգումդ:
Իմ զվարճալի ու տարօրինակ երազը
<< Իմ տարօրինակ երազը>>
Մի անգամ պարկած հեռախոսով խաղ էի խաղում և աննկատ քնեցի: Երազումս ես հայտնվեցի իմ խաղի մեջ: Քանի որ խաղն ինձ շատ ծանոթ էր, ես հեշտությամբ հաղթահարում էի բոլոր խոչնդոտները:
Շատ զվարճալի էր հայտնվել խաղի հերոսի կերպարում:
Ինչն ինչ է
Ղազարոս Աղայան
