Հայոց լեզու, Իմ հորինուկները

Հայր Բոնամիի հեքիաթը

                                                Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Ահա այդ հեքիաթը.     

     Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում:                     

 Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

— Հասկացա՜, — բացականչում է նրանցից մեկը: — Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

— Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ, — հարցնում է նա:

— Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:

— Ի՜նչ եք ասում, — պատասխանում է մարդը: — Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, և դա շատ զվարճալի էր:

Հարցեր և առաջադրանքներ

1.   Պատմվածքից դուրս գրի՛ր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Շունչ չլինել-կիսամեռ

Շվարել-մոլորվել

Բացականչել-գոռալ, բղավել

Հրեն-ահա

Տապակել-խորովել, եփել

2.Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը:

Հեքիաթը երկու որսորդների մասին էր, ովքեր ունեին սատկած ու կիսամեռ շներ: Որսորդները անտառում մի նապաստակ են սպանում, որը կար կամ չկար: Հետո մի դղյակ են տեսնում, որը մի ավերակ էր: Այդտեղ ապրում էր մի մորուքով մարդ, ով մորուք չուներ: Հետո ուզում են նապաստակին տապակել, բայց թավան տակ չուներ:

3.Այս  բառերն ու  արտահայտությունները  փոխարինի՛ր  ուրիշ  բառերով  ու արտահայտություններով:

Հայր Բոնամին մի  ծիծաղաշարժ պատմություն գիտեր:

Հայր բոնամին մի զվարճալի պատմություն գիտեր:

Որսորդները շվարել  կանգնել  էին  ապարանքի  մոտ:

Որսորդները մոլորվել կանգնել էին դղյակի մոտ:

Նրանք  թակեցին  խորտակված  դղյակի  դուռը:

Նրանք թակեցին ավերակ ապարանքի դուռը:

4.Հայր Բոնամիին  կարո՞ղ  ես  նկարագրել:

Հայր Բոնամին սև երկար հագուստով, մորուքով, բարի աչքերով եկեղեցական է: Նա շատ կատակասեր և հումորասեր ծերուկ է:

5.Սուտլիկ որսկանն ի՞նչ  կասեր, եթե լսեր հայր Բոնամիի  հեքիաթը:

Նա կասեր, որ այս պատմությունը հենց իր պատմությունն է, ուղակի նապաստակի փոխարեն իրականում բադ է, իսկ մորուքավորի փոխարեն՝ երեք պառավ:

6.Հորինի՛ր.

Լինում է, բայց չի լինում մի շուն է լինում, որն իրականում մլավում էր: Շունը մնում էր տանը, իսկ կատուն գնում էր որսի: Նրան բոլորը ոսկոր էին տալիս, բայց նա ձուկ էր սիրում: Մեկ-մեկ էլ մուկ էր ուտում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s