Հայոց լեզու

Երբ մտքերը սառչում են օդում

Ալբերտ Մորավիա


(1-ին մաս)

Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում* շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»:
Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:
Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի

խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:
Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ* անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ* աչքերով վայելում էր ցուրտը:
Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից: Հենց այդ «Բա՜»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի՞նչ էր ուզում ասել այդ  «Բա՜»-ով՝ պարզ չէ:
Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն* ու, պոչը խաղացնելով, կանչեց.
-Հե՜յ, Ծով Ա. Ցուլ, լսիր ի՛նչ եմ ասում:
-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով. Ա. Ցուլը:
— Ես մի երկրում եղա, որը կոչվում էր Արևադարձ*: Ա՜յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:
— Ի՞նչ ես ասում:
-Հավատա: Ա՛յ, օրինակ՝ մեկը քեզ է նայում ու մտածում.«Բայց ի՜նչ հաստլիկ է այս Ծով Ա.Ցուլը, հա՜…» , իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:
-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,-նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:
-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բևեռից: Թե իմանաս, ին՜չ հաճելի է. մտածիր՝ ին՜չ  ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կու՜շտ մտածեցի:
— Ի՞նչ էիր մտածում:
— Տարբեր բաներ:
— Օրինակ:
-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ՝ երկու անգամ երկու հավասար է հինգի:
— Հա, բայց արևը կանաչ չէ: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:
— Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:
Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը: 
Օձ Ա.Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան: Լողացին, լողացին, ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի՜նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես  ջուրը  կաթսայում: 
Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել. հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.
-Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածու՞մ ես:
— Իհարկե:
— Իսկ ի՞նչ ես մտածում:
— Հազար ու մի բան ու բոլորը քո մասին:
— Ի՞նչ ես մտածում իմ մասին:
— Է՜, չեմ ասի, ասեմ՝ կնեղանաս:
Ծով Ա. Ցուլը տխրեց: Բևեռում ոչ ոք ոչ մեկի մասին չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:
Այստեղ բոլորն իրեն միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ իմաստուն* տեսք ունես, ի՜նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բևեռում լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ. «Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի. Ա՜յ քեզ

Բևեռ – Երկիր մոլորակի ծայրակետային գոտի՝ հյուսիսում և հարավում (Հյուսիսային բևեռ և Հարավային բևեռ): Երկու Բևեռներում էլ միշտ ցուրտ է
Արևադարձ – Երկիր մոլորակի աշխարհագրական գոտիներից մեկը, ուր միշտ շոգ է
Ծովացուլ – նաև ծովափիղ, կարճ բրդով,երկար բեղերով ծովային մեծ կենդանի
Օձաձուկ – օձանման ձուկ
կիսախուփ – կիսափակ
իմաստուն – շատ խելացի, մեծ կենսափորձ ունեցող  

մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

Հարցեր և առաջադրանքներ

Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»:

1.Սուր սառցալուլաներով գրվող մի միտք հորինի՛ր ու գրի՛ր:

Տեսնես մի օր արև կլինի:

2. Փորձի՛ր բացատրել, թե ինչպես ես հասկանում՝

ա. գլուխներս առնենք-կորչենք –փախչենք
բ. կուշտ մտածել –լավ մտածել

3. Գտի՛ր բառերի հականիշները:

ցուրտ –շոգ
ցածր — բարձր
վերև — ներքև
ջուր — սառյուց
տխրել –ուրախանալ
անտեսանելի — տեսանելի
մտածել -չմտածել
հիմար — խելացի
առջև — հետև
համարձակ -վախկոտ
պարզ — բարդ
սառը — տաք

4. Ըստ այս պատմության ինչպիսի՞ն էր Բևեռը միլիոն տարի առաջ:

Ինչպես հիմա՝ ցուրտ:

5. Իսկ Արևադարձը ինչպիսի՞ն էր միլիոն տարի առաջ:

Ինչպես հիմա՝ շոգ:

6. Քո կարծիքով ի՞նչ է միտքը:

Միտքը այն է.

 ինչի մասին ես մտածում,

ինչ ծնվում է իմ գլխում,

ինչ միայն իմն է,

ինչը կարող եմ ես թաքուն պահել:

7. Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ մոռանային մտածել:

Եթե մարդիկ մոռանային մտածել՝ չէին կարողանա մարդկանց հետ խոսել, շուրջը կդառնար անհետաքրքիր:

8. Նշի՛ր «կրկնվող» բառը:

Ծովացուլ, ծովային, ծովափ, ծովեզր, ծովախոզուկ, ծովափիղ, ծովակ:

9. Ամեն անգամ նախորդ բառի մի տառը փոխելով՝ ստացի՛ր.

ծով-ից հավ –հաց-թաց-բաց-բոց-ծոց-ծով-ծոմ;

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s