Ցուրտ Բևեռում ապրում էր մի Ծովառյուծ: Ինչպես գիտենք Բևեռում շատ ցուրտ է: Ծովառյուծը շատ էր ուզում մեր պես շոգ երկրում ապրեր: Ամբողջ օրը երազանքների մեջ էր: Նա երազում էր, որ իրենց երկրում ցուրտ չլիներ և նա էլ վազվզեր կապիկների, վագրերի, նապաստակների նման, և օր ու գիշեր բարձրանար ծառերի վրա:
Իսկ Արևադարձում մի ալարկոտ , ծույլ վագր էր ապրում: Նա ոչ ուզում էր որս անել, վազվզեր, բարձրանար ծառերի վրա: Բացի այդ Արևադարձում շատ շոգ էր և այս ծույլ վագրը շոգում էր ու երազում էր հայտնվել մի ցուրտ տեղում, որտեղ օր ու գիշեր ուտում են ու քնում:
Բայց այս բոլոր մտքերը սառցալուլաների պես կախվում էին, քանի որ Ծովառյուծը պետք է ապրեր ցուրտ Բևեռում, իսկ վագրը՝ Արևադարձում: