
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ «ՎԻՐԱՎՈՐ ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ԿՐԻԱՆ»
Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
— Ի՞նչդ է ցավում:
— Որսորդն է վիրավորել, — պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
— Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
— Կրիա եղբայր, — պատասխանում է առյուծը, — պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
— Ընկերս, — ասում է լուն, — երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:
հավակնություն-հանդգնություն, մտադրություն
հոգին ավանդել-մահանալ
Ցնցվել-դղրդալ
2. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:
Առյուծը շատ բարի էր և չէր ուզում որսորդին նեղացնել,ով իրեն ցավ էր պատճառել: Հենց, որ կրիան ասաց թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող իրենց նման հրաշալի արարածներին, նա այդ բառերից մահացավ, որովհետև չէր ուզում ոչ ոքի վիրավորեր:
3. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:
Չարաճճի կատուն և հոգատար շունը
Փոքրիկ կատուն վազվզում էր և թռչկոտում էր շան վրա: Շունը ամեն անգամ հրում էր նրան և հաչում անդադար:
Մի անգամ էլ կատուն վազեց և ընկավ ջրափոսը: Շունն էլ այդ տեսնելով մտածեց, որ վերջապես ազատվեղ կատվի ճանկերից: Սակայն լսելով կատվի մլավոցը, շտապեց օգնության և այդ օրվանից նրանք դարձան լավ ընկերներ: