1․ Աջ և ձախ մասերը միացրու և ստացիր քեզ հայտնի արտահայտություններ։
քիթը կախել
ոտքերն ընկնել
սիրտ տալ
աշխարհով մեկ լինել
2․Գրիր մեկ բառով
Նվեր տալ-նվիրել
Խղճահարություն զգալ-խղճալ
Լույս տալ-լուսավորել
Ուտելու համար պիտանի-ուտելի
Փոստը բաժանող մարդ-փոստատար
3․Վերականգնիր առածները։
Շատ կարդաս, շատ բան կիմանաս։
Լավ անես՝ քեզ կանես, վատ անես՝ քեզ կանես։
Աղքատը հացի կարոտ է, հարուստը՝ ամեն բանի։
Արա ուրիշի համար սովորիր քեզ համար։
Շատի հետևից ընկնողը քիչն էլ կկորցնի։
4․Տրված բառերը արտահայտիր բառակապակցությամբ։
Օրինակ՝ բարեսիրտ-բարի սիրտ ունեցող
Բարձրահասակ-բարձր հասակ ունեցող
Սևաչյա-սև աչքեր ունեցող
Շիկահեր-շեկ մազեր ունեցող
Թիկնեղ-մեծ ուսեր ունեցող
Գեղեցկադեմ- գեղեցիկ դեմք ունեցող
Սրամիտ-սուր միտք ունեցող
Փոքրամարմին- փոքր մարմին ունեցող