Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Հարցեր և առաջադրանք
- Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.
- Մշուշների շղարշիտակ… թաքնված
- Ամպը լեզուն կուլ է տվել… անպը անձայն է
- Ցերեկն էլ է ցրտից կծկվել… մթնշաղ է
- Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
- Ամպը լեզուն կուլ է տվել,
- Հնար չունի որոտալու:
- Բացատրիր վարդագույնով նշված բառերը:
- Մշուշ -Մառախուղ մեգ
- Շղարշ-վարագույր, քող
- Խաշամ-ծառերից թափված աշնան տերևներ
- Որոտալ-գոռալ, դղրդալ
Կարդալիս՝
- ի՞նչ գույներ ես տեսնում -գազարագույն, սպիտակ, դեղին, մոխրագույն
- ի՞նչ ձայներ ես լսում — քամու և կայծակի ձայներ
***
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:
- Նրանք ուզենան-չուզենան պետք է ընդունեն, որ աշուն է:
- Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
- Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
- Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
- Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
- Որովհետև շան նման է Պարզ լճի անտառին աշնաը:
- Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
- Գույնով:
- Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
- Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
- Պատմի՛ր բանաստեղծությունը:
- Այս բանաստեղծությունում պատկերված է, թե ինչպես է բնությունը պատրաստվում և ընդունում աշունը, թե բնությունը է ինչ գույներ է հագնում: