Բարև Ձեզ, ես Արտաշես Մինասյանն եմ, Մխիթար Սեբատացու հարավային դպրոցի արդեն 4.1 դասարանից:
Ասյօր ես ռադիոնյութ եմ պատրաստել իմ թաղամասի մասին: Ես ապրում եմ Ղռեր անվամբ հայտնի թաղամասում: Այն գտնվում է Շենգավիթ համայնքում: Ղռեր անունը ստացել է, քանի որ շատ վաղուց այստեղ շատ քար քարոտ է եղել: Ղռերից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Երևանյան լիճը: Հայրիկիս տատիկը պատմում էր, որ հնում լճի տեղը Կողբ գյուղն էր, որի անունով էլ կոչվում էր մեր փողոցը:
Ի դեպ, մեր թաղամասում է գտնվում Հայաստանի Կանոէի և ակադեմիական թիավարության մարզադպրոցը: Հայրիկս պատանեկության տարիներին զբաղվել է թիավարությամբ և պարգևատրվել է մի շարք մրցանակներով:
Մեր բակում շատ են երեխաները, նայց կան նաըեվ ծերե: Ղռերում շատ տարածված է նարդի խաղալը: Երեկոյան բոլոր տների արչևում նարդի խաղացողներ կան:
Ինչպես տեղեկացա մեր փողոցում շատ կան արևմտյան հայաստանից եկածներ: Ի դեպ հայրիկիս տատիկն էլ գաղթել է Կաղզվանից: