Կոմիտասյան օրեր: Հետազոտական աշխատանք։
1․ Ո՞վ է Կոմիտասը: Համացանցում տեղեկություններ փնտրիր Կոմիտասի մասին, ուսումնասիրիր, քեզ հետաքրքրող մասերը տեղադրիր բլոգումդ (Վիքիպեդիայից չպատճենել)։
Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն) քաղաքում։Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել։1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ Սովորում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։ Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի։1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս։
1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։
Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։
2․Ի՞նչ երգեր գիտես Կոմիտասից։ Ո՞րն է ամենասիրելին, ինչո՞ւ։ ԿԱՔԱՎԻ ԳՈՎՔԸ
ՀՈՅ, ՆԱԶԱՆ ԻՄ որովհետև շատ ուրախ երգ է
Հոյ, Նազան իմ, Նազան իմ,
Ջան, Նազան իմ, Նազան իմ,
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Գարնան սիրուն ծաղիկ ես,
Հոյ, Նազան իմ, Նազան իմ,
Ինձ համար աղունակ ես,
Ջան, Նազան իմ, Նազան իմ,
Գլխիս վրով պտույտ տուր,
Հոյ, Նազան, իմ Նազան իմ,
Նաշխուն թև-թիթեռնիկ ես,
Ջան, Նազան իմ, Նազան իմ:
Յար ջան դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար: