Հայոց լեզու

Մայրենի 06․11․2020

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։


Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանք.

1.Ընտանիքի անդամների օգնությամբ կամ ինքնուրույն համացանցում գտեք հայրենասիրական բանստեղծություններ, դրանցից որևէ մեկը, որը ավելի է ձեզ դուր եկել, ձայնագրեք(մենակ կամ ընտանիքի անդամների հետ), դրեք բլոգում։

2. Ո՞րն է ձեր ընտրած բանաստեղծության հիմնակամ գաղափարը։ Ինչո՞ւ ընտրեցիք հենց դա։

Քանի որ մեր Հայրենիքը ծանր վիճակում է և ունի մեր բոլորի օգնության կարիքը, այդ պատճառով պետք է բոլորս ինչ-որ մի բանով կարողանանք օգտակար լինել և փրկել թշնամիների ձեռքից։ Այդ պատճառով մենք պետք է պահպանենք դարերով մեզ հասած մեր ժառանգությունը։

Իսկ այս բանաստեղծթյունը ընտրեցի քանի որ այն արտահայտում է մեր ուժգին սերը դեմի Հայրենիք։


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s