Հայոց լեզու

Մայրենի 21․12․2020

Լեգենդ մշտադալար եղևնու մասին

Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստծո շնորհ, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:
 

Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ: Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մադկային հոգիները, իսկ զարդարանքները` խորհրդանշական նվիրատվությունները:


Ս. Ծննդյան Տոնի ծառի մասին շատ լեգենդներ կան: Ահա ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը.


Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակներով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.


— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը:
 

Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:


Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը. 
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի: 
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հեշտակն ասաց նրան.


— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.


— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և բոլորը կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Ս. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը: 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Տեքստում դեղինով նշված բառերը բացատրեք:
  2. օժտված են-Պարգևլ
  3. պտղաբերություն- Պտղաբեր լինելը
  4. ներդաշնակություն-Ներդաշնակ լինելը:
  5. բարեկեցություն- Բարեկեցիկ կյանք:
  6. խորհրդանշել -Որևէ հասկացության՝ գաղափարի՝ իրողության են պայմանական արտահայտությունը հանդիսացող առարկա՝ նշան՝ գործողություն ևն:
  7. փառաբանում- Փառաբանելը
  8. Երախտագիտություն -Երախտիքը գիտենալն ու գնահատելը, երախտագետ լինելը:
  9. Յուրովի- Իր հասկացած՝ կարողացած ձևով, իրեն հատուկ ձևով՝ եղանակով, յուրատեսակ:
  10. Խոնարհվելով- Դեպի ներքև թեքվել, կռանալ:
  11. ` ջանալով-Ջանք թափել՝ ճիգ գործադրել որևէ ցանկալի արդյունքի հասնելու համար, որևէ նպատակի
  12. Մսուրը- Ախոռներում երկար տաշտաձև տախտակամած, որի մեջ լցնում են անասունների կերը:
  13. Կամեցավ- Մի բան ցանկանալ՝ ուզենալ, մի բանի տրամադիր լինել:
  14. Կապույտով նշված բառերը դուրս բերեք և առանձնացրեք արմատներն ու ածանցները, չմոռանաք գրել թե այդ բառերն ինչպիսին են՝ պարզ, բարդ, ածանցավոր, թե բարդ ածանցավոր:
  15. Մշտադալար-բարդ=միշտ+ա հոդակապ+դալար
  16. Առանձնահատուկ-բարդ=առանձին+ա հոդակապ+հատուկ
  17. Անմահության-ածանցավոր=ան նախածանց+մահ արմատ+ություն վերջածանց
  18. Տոնի-պարզ
  19. Լեգենդներ-պարզ
  20. Ամենահայտնի-ածանցավոր=ամենա նախածանց+հայտնի արմատ
  21. Ամենագեղեցիկ-ածանցավոր=ամենա նախածանց+գեղեցիկ արմատ
  22. Փրկիչը-պարզ
  23. եղևնին-պարզ
  24. հպարտորեն-ածանցավոր=հպարտ արմատ+որեն վերջածանց
  25. հնազանդորեն-ածանցավոր=հնազանդ արմատ+որեն վերջածանց
  26. ծառերի-պարզ
  27. օրերին-պարզ
  28. հոտավետ-ածանցավոր=հոտ արմատ+ ավետ ածանց
  29. Աստվածային-ածանցավոր=աստված արմատ+ային ածանց
  30. Ուշադրությունը-ածանցավոր=ուշադիր արմատ+ ությունը
  • Տեքստից դուրս գրեք 15 բառ, որոնք ունեն վերջավորույթուն և դրանք գրեք ուղիղ ձևով:

Պտղաբերություն-պտղաբեր

Ներդաշնակություն-ներդաշտակ

 Բարեկեցություն-բարիկեցիկ

Ծառերի-ծառ

Օրհնյալ-օրհնել

Արմավենին-արմավենի

Փրկչին-փրկիչ

Հավատալով-հավատալ

Խորհուրդին-խորհուրդ

Ցանկանում-ցանկանալ

Խոնարհվեց-խոնարհվել

Եղևնին-եղևնի

  • Գտեք այն հատվածը, որտեղ երևում է եղևնու բարությունը:

Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի: 
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», – մտածում էր նա:
Սակայն հեշտակն ասաց նրան.

  • Ձեր կարծիքով հրեշտակը եղևնուն լավությո՞ւն, թե վատությո՞ւն արեց՝ դարձնելով Ամանորի խորհրդանիշ ծառը: Պատասխանը հիմնավորեք:
  • Լավություն արեց։
  • Ձեր կարծիքով ո՞վ էր այդ նորածին մանուկը և ի՞նչ գիտեք նրա մասին:
  • Ինձ թվում է այդ մանուկը «Հիսուս Քրիստոս»-ն է:
  • Հիսուս Քրիստոսը Աստվածի որդին է, ով ծնվել է Սուրբ Հոգուց ՝Մայրամ ույսից, գործել հրշքներ, մահացել խաչի վրա մարտկության մեղքերի համար քավության համար, հարություն առել և հանբառցել երկինք։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s