Հայոց լեզու

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳԻՇԵՐ

Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:

Продолжить чтение «ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳԻՇԵՐ»
Բնագիտություն

Աղբյուր, գետ, լիճ

Դու արդեն գիտես, որ երկրագնդի վրա ամենաշատ ջուրը օվկիա­նոսներում և ծովերում է: Շատ ջուր կա նաև աղբյուրներում, գետերում, լճրում և ճահիճներում:
Երկրի մակերևույթին տեղացած անձրևի կամ հալած ձյան ջրերի մի մասը գոլորշիանում է, իսկ մյուս մասը’ ներծծվում հողի մեջ և շարժվում են դեպի գետնի խորքերը այնքան ժամանակ, քանի դեռ չի հանդիպել կավի կամ այլ ապարաշերտերի, որոնց միջով ջուրը չի թափանցում: Այստեղ ջրերը կուտակվում են, ապա հոսում տեղանքի թեքության ուղղությամբ:

Продолжить чтение «Աղբյուր, գետ, լիճ»
Բնագիտություն

Իմ կենդանին

Ես տանը չունեմ կենդանի, բայց ունեմ բակում շուն։ Նրա անունը Բոբի է։ Նա 4 տարեկան է։ Նա փոքրիկ ձագուկ էր, երբ հայտնվեց մեզ մոտ։ Նա շեկ մազերով է, սիրում է խաղալ երեխաների հետ։ Երբ տեսնում է մեզ, վազում է մեզ մոտ պոչը խաղացնելով , որպեսզի մենք իր հետ խաղանք։ Նա սիրում է ուտել կոնֆետներ և աղի ձողիկներ։ Երբ նա տեսնում է անծանոթ մարդկանց, հաչում է և զգուշացնում մեզ, որ անծանոթ մարդ է գալիս։ Ինձ թվում է, որ նա մի փոքր վախկոտ շուն է, քանի որմեզ մոտ նա հարձակվում է շների ու կատուների վրա, իսկ երբ մենակ է թաքնվում է մեքենայի տակ։ Հատկապես վախենում է կատուներից։Բոբին շատ ուրախ շուն է։