ՀԱՄԵՐԳ
Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
Գոյական
Վտակը
Փրփուրը
Ծեերունին
Անտառ
Ուկնդիրն
Ժայռը
Անծանոթ բառ
Վտակ-փոքրիկ առու
Ունկնդիր-ականջ դնաող
Հավերժական-ընդմիշտ
Մտախոհ-մտքերի մեջ մոլորված, մտազբաղ
Շչալ-սուլոց
Զարկել-հարվածել
Բառդ բառ
Ձայնակցել
Ունկընդրել