Օսկար Կլոդ Մոնեն ծնվել է 1840 թվականի նոյեմբերի 14-ին Փարիզում։ Երբ Նա 5 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Հավր։ Հայրն ուզում էր, որ որդին շարունակի ընտանեկան գործը և դառնա գավաթագործ։ 15 տարեկան հասակում Մոնեն ամբողջ Հավրին հայտնի էր որպես ծաղրանկարիչ։ Այս ճանապարհով ճանաչում ձեռք բերելով` Մոնեն շուտով քաղաքում «կարևոր անձի» համբավ է ստանում։ Նկարչական իրերի միակ խանութի ցուցափեղկում 5-6 շարքով հանդիսավոր տեղ էին գտել նկարչի ծաղրանկարները։ Մոնեն որոշում է մեկնել Փարիզ և սովորել նկարչություն։ Նրա վաղ շրջանի ստեղծագործությունները հիմնականում բնանկարներ և դիմանկարներ են՝ «Նախաճաշ բնության գրկում», «Կամիլլա», «Կինը այգում» և այլն։ Նկարների մեծ մասն արված է բնության գրկում, նկարիչը հատուկ ուշադրություն է դարձնում լույսի և oդի փոփոխությանը, բնության գունային հարստությանը։ Նա նաև հիմնադիրն է իմպրեսիոնիզմի։
1912 թվականին բժիշկները Կլոդ Մոնեի մոտ ախտորոշել են կրկնակի կատարակտ, որի պատճառով երկու վիրահատություն է տարել։ Սակայն նկարիչը չի թողել ստեղծագործելը։ Զրկվելով ձախ աչքի ոսպնյակից` Մոնեն կրկին ձեռք է բերել տեսողություն, սակայն ուլտրամանուշակագույնը սկսել է տեսնել իբրև երկնագույն կամ շուշանագույն, ինչի հետևանքով էլ նկարները նոր երանգներ են ձեռք բերել։ Այսպես, նկարելով հայտնի «Ջրաշուշանները»` Մոնեն դրանք պատկերել է երկնագույն` ի տարբերություն սովորական մարդկանց, որոնք դրանք ուղղակի սպիտակ են տեսնում։
Կլոդ Մոնեն մահացել է թոքի քաղցկեղից 1926 թվականի դեկտեմբերի 5-ին Ժիվերնիում, 86 տարեկան հասակում։