
- Տեղեկություններ Երևան քաղաքի մասին
Երևան, քաղաք Հայաստանի արևմուտքում՝ Հրազդանի երկու ափերին։ Հանդիսանում է պետության մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը։ Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ[6]։
- Ծանոթանում Երևան քաղաքի տեսարժան վայրերին:
Երևանի կենտրոնը ոչ պաշտոնապես կարելի է բաժանել 2 շրջանի՝ Հանրապետության Հրապարակ, որին կից տեղակայված են թանգարաններ, կառավարական շենքեր, Վերնիսաժը և Ազատության Հրապարակ՝ շրջապատված զբոսանքի համար ամենահաճելի վայրերով ու զվարճանքի համար նախատեսված տեսարժան վայրերով: Երևանի կենտրոնի այս երկու պայմանական մասերն իրար է միացնում Հյուսիսային Պողոտան՝ Երևանի կենտրոնի ամենաժամանակակից փողոցը, որ հաճախ անվանում են նաև <<Երևանյան Արբատ>>:
- Ուսումնասիրում Երևանի հին և նոր թաղամասերը, կառույցները:
Կոնդը 17-րդ դարից պահպանված Երևանի ամենահին թաղամասերից է: Ասիական հին քաղաքին բնորոշ նեղ՝ 3-4 ոտնաչափ լայնությամբ ծուռումուռ փողոցներ՝ երկու կողմերում ոռոգման առուներ, կավից ու մանր քարերից կառուցված պարսպապատ տնակներ։
Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցման գաղափարին Ալեքսանդր Թամանյանն անդրադարձել էր դեռևս 1924 թվականին իր կողմից մշակված Երևանի առաջին Գլխավոր հատակագծում: Նախագծով Հյուսիսային պողոտան մայրաքաղաքի միջով անցնող հյուսիս-հարավ (Երևանի երկաթուղային կայարանից մինչև Կոմիտասի փողոց) 6.5 կմ երկարությամբ առանցքի բաղկացուցիչ մասն էր կազմելու։
- Ի՞նչ գետեր են հոսում Երևան քաղաքում:
Երևանի Հրազդան և Գետառ գետերի ափին բազմաթիվ սերունդներ են մեծացել, գետի «հիշողության մատյանում» բազմաթիվ սիրո խոստովանություններ ու արցունքներ են գրանցվել։ Իսկ այսօր Երևանով հոսող բոլոր գետերն աստիճանաբար աղբանոցների են վերածվում։
- Ի՞նչ պատկերասրահներ, թանգարաններ, համերգասրահներ կան Երևան քաղաքում:
- Գաֆէսճեան արվեստի կենտրոն
- Ժողովրդական արվեստի թանգարան
- Ռուսական արվեստի թանգարան
- Ժամանակակից արվեստի թանգարան
- Ո՞րն է ամենաերկար ու ամենակարճ փողոցները:
Երևանի ամենաերկար փողոցը Արշակունյացն է՝ 6000 մետր երկարությամբ։, իսկ ամենափոքրը՝ Մելիք Ադամյան։


- Ի՞նչ եկեղեցիներ կան Երևան քաղաքում:
Սբ․ Սարգիս, Սբ․ Աննա, Սբ․ Գևորգ, Սբ․ Երրորդություն, Սբ․ Մարիամ Աստվածածին։
- Ի՞նչ զբոսայգիներ կան Երևան քաղաքում:
Կոմիտասի զբոսայգի, Սիրահարների այգի, Օղակաձև այգի, Թումոյի այգի, Մոնումենտի այգի։
- Քաղաքի ձեր սիրած վայրը:
Շատ եմ սիրում զբոսնել Կոմիտասի այգում։