1.Լրացրեք նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով ներքևի ածականներից որևէ մեկը:
Աղջիկ անհանգիստ շուրջն էր նայում:-Փոքրամարմին աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում:
Ձիավորները սրարշավ հասան մի դաշտավայր:- Ձիավորները սրարշավ հասան մի կանաչապատ դաշտավայր:
Երջանկություն պատել էր պատանու սիրտը:-Անսպառ երջանկություն պատել էր պատանու սիրտը:
Ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:-Գազազած ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:
Ճամփորդները հասան մի անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:- Ճամփորդները հասան մի ստվերախիտ անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:
Ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:-Վաղեմի Ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:
Վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:
2. Դուրս գրել բոլոր ածականները:
Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները գարնան հիասքանչ ու թարմեցնող օրով խենթացած:
Պայծառ,կապտավուն,սառնորակ,մաքուր, երփներանգ,արբեցնող,վարդագույն,ճերմակ,երջանիկ,կիսաբաց,հիասքանչ,թարմեցնող,
խենթացած:
3.Հետևյալ գոյականներից ստացեք ածականներ և գրեք, թե ինչ փոփոխություն կատարեցիք բառերի հետ:
Հնություն-հին
Մեծություն-մեծ
Լավություն-լավ
Երջանկություն-երջանիկ
Հնչեղություն-հնչեղ
Ագահություն-ագահ
Ստորություն-ստոր
Հաջողություն-հաջող
Լայնություն-լայն
Երկարաություն-երկար: