Կան ածականներ, որոնց ցույց տված հատկանիշը համեմատելի է: Համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական:
Դրական սատիճանում բառն իր ուղիղ ձևն ունի, օր. Լավ, բարի, գեղեցիկ…
Համեմատական աստիճանում այն համեմատվում է մեկ այլ հատկանիշի հետ, որի համար օգտագործում ենք ավելի, պակաս բառերը, օր.` ավելի լավ, ավելի բարի, պակաս գեղեցիկ…
Գերադրական աստիճանում ածականը ցույց է տալիս մի այնպիսի հատկանիշ, որը բոլորից լավն է: Կազմվում է ամենա բառի կամ գույն ածանցի միջոցով- օր.` ամենալավ կամ լավագույն, ամենագեղեցիկ կամ գեղեցկագույն, ամենաբարի…
Դուրս գրել ածականները և գոյականները:
Հրամանատարը հասավ սիրելի ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից: (3 գոյական, 1 ածական)
Գոյական-Հրամանատար, ընկերներ, վտանգ:
Ածական-սիրելի:
Երբ հեռվում հանգչեցին վերջին լույսերը, փոքրիկ Անահիտը երկու անգամ շշուկով ասաց: (3 գոյական, 2 ածական)
Գոյական-լույս, Անահիտը, շշուկ:
Ածական-փոքրիկ:
Ես սիրում եմ հորդառատ անձրևը. այն իմ մեջ հաճելի հիշողություններ է արթնացնում: (2 գոյական, 2 ածական)
Գոյական-անձրև, հիշողություն:
Ածանական-հորդառատ, հաճելի:
Առաջին անգամն էր, որ նա ջերմ սեր էր զգում կրտսեր քրոջ` Մարգարիտի հանդեպ: (3 գոյական, 2 ածական)
Գոյական-սեր, Մարգարիտ, քույր:
Ածական-ջերմ, կրտսեր:
Նա հարյուր հատ գունավոր ծաղիկներ էր ուզում, որպեսզի դրանցով զարդարեր գեղեցիկ զույգի հարսանեկան տոնը: (4 գոյական, 3 ածական)
Գոյական-նա,ծաղիկներ, զույգ, տոն:
Ածական-գունավոր, գեղեցիկ, հարսանեկան:
Բառերը հոգնակի դարձնել:
Մարդ, դաս, սյուն, ձուկ , մատ, ձեռ, ոտ, հարս, գրատուն, ձեռագիր, պատմագիր, հեռախոս, մարդասպան,տղա, աստղ, գնդակ, գլուխ:
Մարդ-մարդիկ, դաս-դասեր,սյուն- սյուներ, ձուկ-ձկներ, մատ-մատներ, ոտ-ոտներ, հարս-հարսներ, գրատուն-գրատներ, ձեռագիր-ձեռագրեր, պատմագիր-պատմագրեր, հեռախոս-հեռախոսներ, տղա-տղաներ, աստղ-աստղեր, գնդակ-գնդակներ, գլուխ-գլուխներ:
3. Առանձնացրեք անձնանիշ և իրանիշ գոյականները
Ռուսներ, քաղաք, մայրիկ, Հասաստան, դասընկեր, դասացուցակ, ավտոմեքենա, ինքնաթիռ, օդաչու, լավություն:
Անձնանիշ | Իրանիշ |
Ռուսներ | Քաղաք |
Մայրիկ | Հայաստան |
Դասընկեր | Դասացուցակ |
Օդաչու | Ավտոմեքենա |
Ինքնափիռ | |
Լավություն |
6. Հետևյալ ածականները եթե հնարավոր է դրեք համեմատության երեք աստիճաններով- Մաքուր, կաղ, հին, կարմիր, դաժան, կարճ:
Մաքուր, ավելի մաքուր, ամենամաքուր:
Հին, ավելի հին, ամենահին:
Դաժան, ավելի դաժան, ամենադաժան:
Կարճ, ավելի կարճ, ամենակարճ: