Բնագիտություն

Սերմացուի նախապատրաստումը

Հողի նախապատրաստումը

Նախքան աշխատանքներն սկսելը անհրաժեշտության դեպքում կատարվում է քարհավաք: Աշնանացան ցորենը շատ զգայուն է վարի խորության նկատմամբ: Դաշտը զբաղեցնող մշակաբույսի բերքահավաքից անմիջապես հետո պետք է կատարել խոզանի երեսվար` 7­8 սմ խորությամբ: 2­3 շաբաթ անց նախագութանիկավոր գութաններով
կատարվում է խոր վար` 27­30 սմ, գարնանը դաշտը փոցխվում է զիգզագաձև փոցխով: Հնարավորության դեպքում 20­25 օր անց` ծլած մոլախոտերի դեմ պայքարելու նպատակով, կատարել փխրեցում ­փոցխում:

Սերմացուի նախապատրաստումը

Սերմացուն պետք է ունենա որակական բարձր ցուցանիշներ /զերծ լինի խառնուրդներից, վարակված չլինի հիվանդություններով, ունենա ծլման բարձր էներգիա/ : Խորհուրդ է տրվում ցանք կատարել 95%­ից ոչ պակաս ծլունակություն ունեցող, առաջին կամ երկրորդ դասի, պարտադիր ախտահանված սերմացուներով:

Ցանքի ժամկետները, նորման, խորությունը և բույսերի թիվը

Ցանքի ժամկետները որոշելիս պետք է հաշվի առնել, որ մինչև սառնամանիքների սկսվելը բույսերը պետք է լրիվ թփակալվեն, այսինքն` ցանքը պետք է կատարել կայուն ցրտերի վրա հասնելուց 55­60 օր առաջ, լեռնային շրջաներում` օգոստոսի վերջին տասնօրյակում, կամ մինչև սեպտեմբերի 15­ը, նախալեռնային գոտում` սեպտեմբերի 2­3րդ, իսկ Արարատյան հարթավայրում` հոկտեմբերի 1­ին – 2­րդ տասնօրյակներում: Ցանքի նորման 1 հա­ի
հաշվով կազմում է 280­320 կգ, կամ` 6.5­7.0 մլն. ծլունակ հատիկ:

Ոռոգումը

Ոռոգվող հողերում աշնանացանը ջրում են բույսերի խողովակալման, հասկակալման և հատիկալիցքի փուլերում: Առատ տեղումների դեպքում աշնանացանը կարելի է չջրել: Ջրումների թիվն Արարատյան հարթավայրում կազմում է 3­6, նախալեռնային շրջաններում` 3­5, լեռնային շրջաններում 2­4 անգամ:

Պարարտացումը

Պարարտանյութերի կիրառումը բարձրացնում է ծլունակությունը, ուժեղացնում` թփակալումը, ձմեռադիմացկունությունը, դիմացկունությունը հիվանդությունների նկատմամբ, մեծացնում է հասկերը և հատիկները, ավելացնում հասկում հատիկների քանակն ու կշիռը, լավացնում հատիկի քիմիական բաղադրությունը, բարձրացնում բերքատվությունը: Աշնանացանը պարարտացնում են երեք եղանակով` հիմնական պարարտացում –
կիրառվում է հողի հիմնական և նախացանքային մշակության ժամանակ, շարային կամ ցանքակից, երբ պարարտանյութերը հող են մտցվում ցանքի ժամանակ` հատիկի հետ միասին և սնուցում, երբ պարարտանյութը տրվում է բույսերի աճման ժամանակ, որպես լրացուցիչ սնունդ: Նշված եղանակները մեկը մյուսին չեն կարող փոխարինել, նրանք լրացնում են իրար:

Ցանքի խնամքը

Ցանքից անմիջապես հետո կատարում են հողի գլանում /տափանում/: Սա նպաստում է հատիկի արագ, համերաշխ ծլմանը, բույսի ձմեռմանը, կոշտերի փշրմանը, հերկի մակերեսի հարթեցմանը: Որպեսզի հողը չկեղևակալի և ջուրը չգոլորշիանա, տափանումից հետո հողը փոցխում են թեթև փոցխով:
Փոցխումը կատարում են նաև գարնանը, որի նպատակն է հողածածկել սնուցման ժամանակ տրված պարարտանյութը, պահպանել խոնավությունը, նվազեցնել գոլորշիացումը, ծածկել թփակալման հանգույցները, հեռացնել մահացած և վարակված տերևները: Աշնանը ցորենը դանդաղ է աճում` նրան ստվերի տակ է պահում մոլախոտը` օգտագործելով սննդանյութերն ու խոնավությունը:

Պայքար վնասատուների և հիվանդությունների դեմ

Տարածված հիվանդություններից են` փոշեմրրիկը, քարամրրիկը, ցողունային, դեղին և գորշ ժանգերը, ալրացողը և արմատային փտումը: Մրրիկային հիվանդությունների դեմ պայքարելու համար կիրառում են ցանքաշրջանառություն կամ օգտագործում Վիտովաքս 2­3կգ/տ, Դիվիդենտ` 2 լ/տ, Ռաքսիլ` 0,4.լ/տ և ՏՄՏԴ` 2 կգ/տ ծախսի նորմաներով ախտահանիչներ: Ժանգերի և ալրացողի դեմ արդյունավետ են Բայլետոն` 0.5­1 կգ/հա, Տիլտ` 0.5 լ/հա,
Գաբբար 0,5­1.0 կգ/հա և Հորիզոն պատրաստուկներով բուժումները` թփակալման փուլում: Արմատային փտման դեմ կիրառում են ցանքաշրջանառություն և սերմերի նախացանքային մշակում`­ վարակազերծում Դիվիդենտ` 2 կգ/տ, Վիտովաքս, Ֆունդազոլ` 2­3 կգ/տ, Ռաքսիլ` 0,4.լ/տ պրեպարատներով: Վնասատուներից տարածված են տզրուկաթրթուրը, հացահատիկի բզեզը և հացազգիների լվիճը:

Բերքահավաքը

Բերքահավաքը պետք է կատարել սեղմ ժամկետներում, լրիվ հասունացման փուլում ` CK­5 ՙՆիվա՚կոմբայնի միջոցով: Բերքահավաքն ուշացնելու դեպքում հատիկները թափվում են հասկերից, որի հետևանքով նկատվում է բերքի զգալի կորուստ: Եթե ցորենը պետք է օգտագործել որպես սերմացու, ապա պահեստավորելուց առաջ այն պետք է չորացնել` խոնավությունը հասցնելով 13­14%­ի, զտվի /քամհարվի/ և ախտահանվի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s