Հայոց լեզու

Ջաննի Ռոդարի «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակ

ի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

կողքին

վարդ

տարօրինակ

անգամ

  1. Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:

Աղջկա ձեռը փուշ մտավ:

Քո աչքի փուշը տես, հետո ուրիշի աչքի գերանը:

  1. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.

ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  1. Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:

մատ-պարզ

գրիչ-ածանցավոր

լքել-պարզ

  1. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:

Տուն, երկիր-գոյական

Սուր-ածական

Կառուցել-բայ

  1. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:

ա/ճամփորդեց-ճամփորդել

բ/պետք է վճարեք-պետք է վճարել

գ/ասաց-ասել

դ/երազում էր-երազել

  1. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:

Շենքերի տանիքներն էլ էին կլոր:

  1. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր: բ/Խաչն իմն է զորությունը ես գիտեմ: գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես: դ/ Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

  1. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել::

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը. Հողից վերև՝ Փոքրիկ արև, Վրան՝ հազար Սերմ ու տերև: «Արևածաղիկ»

12. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
Ջովանինոն հայտնվել էր մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:

13.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
Որպես տուգանք  Ջովանինոն պետք է ապտակեր պարեկին:  Ես տուգանք եմ  նշանակում, որ Ջովանինոն  պարեկին  հարգի:

14. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

15. Կուզեի՞ր Ջովանինոյի հետ գնալ այդ երկիր:

Այո, ես կուզենայի, որ Ջովանինոյի հետ գայի այդ երկիր, որովհետև բնությունը այնտեղ շատ գեղեցիկ է, իսկ մարդիկ խելացի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s