Рубрика: Բնագիտություն
Հայկական Իժ
Գրանցված ՀՀ կարմիր գրքում։
Կարմիր գրքերը լինում են տարբեր մակարդակների` միջազգային, ազգային և տարածաշրջանային:
Հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների պահպանման առաջնահերթ կազմակերպչական խնդիրը դրանց ցուցակագրումն ու հաշվառումն է ինչպես գլոբալ, այնպես էլ առանձին երկրների մակարդակով: Առանց դրա հնարավոր չէ անցնել ոչ խնդրի տեսական մշակմանը, ոչ էլ առանձին տեսակների պահպանման գործնական աշխատանքների հանձնարարմանը:
Կենդանիների Կարմիր գիրքը միջազգային պահանջները բավարարող համահավաք փաստաթուղթ է, որում գրանցվում են տեղեկություններ հազվագյուտ, անհետացող կենդանական տեսակների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների, ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին:
Կենդանիների Կարմիր գիրքը վարվում է հազվագյուտ և անհետացող կենդանական տեսակների և համակեցությունների հաշվառման, պահպանության, վերարտադրության, օգտագործման և գիտականորեն հիմնավորված հատուկ միջոցառումների մշակման և իրագործման, ինչպես նաև դրանց մասին բնակչությանը իրազեկելու նպատակով:
Կենդանիների Կարմիր գրքում գրանցման համար հիմք են ծառայում կենդանական տեսակների քանակի և տարածման սահմանների կրճատման, գոյության պայմանների վատթարացման և անհետացման վտանգի տվյալները:
Կենդանիների Կարմիր գիրքը կազմվում է` հիմք ընդունելով կենդանական աշխարհի պետական հաշվառման արդյունքները: Դա պարբերաբար վերահրատարակվում է:
Կենդանիների Կարմիր գրքում կենդանական տեսակների գրանցման և դուրսգրման վերաբերյալ եզրակացությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովը:
Կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի ստեղծումը և գործունեությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի վարման կարգով:
Հայկական իժը բնակվում է քարքարոտ լանջերում, որոնք ծածկված են փոքր ծառերով և թփուտներով:
Հաստ, խոշոր օձ է, երկարությունը հասնում է մինչև 1 մետրի: Պոչը շատ կարճ է՝ 5-6 սմ: Աչքերի վրա կա մեկական խոշոր թեփուկ, որոնք հոնքի տպավորություն են թողնում:
Մեջքը մոխրագույն է, ունի մուգ գույնի զիգզագաձև շերտ, իսկ կողքերից ծածկված են մուգ կետերով: Փորի տակի հատվածը դեղնավուն է:
Իժը սնվում է մանր մկներով, թռչուններով, միջատներով, շատ է սիրում մորեխներ որսալ:
Վարում է գիշերային կյանք: Որսի է դուրս գալիս մայրամուտից հետո՝ մինչև կեսգիշեր:
Իժը ևս կենդանածին է, օգոստոսին ծնում է 4-9 ձագ, որոնք ծնված օրվանից կարող են խայթել և թունավորել մարդուն:
Շատ հազվադեպ է պատահում, որ իժի խայթոցից մարդ մահանա: Հիմնականում մահանում են երեխաները, այն էլ այն դեպքում, երբ խայթվել է դեմքի շրջանը: Չնայած այս դեպքում էլ գտնում են, որ մահվան պատճառը սխալ ցույցաբերած օգնությունն է:
Իժերին չպետք է շփոթել լորտուների կամ ոչ թունավոր օձերի հետ: Լորտուները գլխի վրա, պարանոցին մոտիկ ունեն 2 նարնջագույն կամ դեղին բծեր, իսկ իժերը՝ չունեն։
ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ
Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրաժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքանակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղադրություն ունի:
Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:
Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույնի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օրգանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այստեղ քիչ է հումուսը:
Продолжить чтение «ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ»Բնագիտություն,
Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբերվում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանիներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսներում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:
Կենդանիները միմյանցից տարբերվում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:
Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սենյակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:
Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդային կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիները, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայրերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդանիներն ունեն հարմարանքներ:
Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավորված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:
Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանիների բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և անմատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնորակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմանները։
Կենդանիների աշխարհն անկրկնելի է:
Հարցեր և առաջադրանքներ
- Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ: տեսքով վարքով ուտելիքով ինչ որ նրանք սնվումեն և այլն :
- Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:որ մեկը մյուսից է սնվում
- Ի՞նչ է ֆաունան:բոլոր կենդանիներին ամբողջ կենդանական աշխարը կոչվում է ֆաունա
- Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս: հավ գառ կով խոզ
Բակտերիաներ և սնկեր
Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանիները: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:
Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տեսանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:
Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշակի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակտերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
Продолжить чтение «Բակտերիաներ և սնկեր»Սերմացուի նախապատրաստումը
Հողի նախապատրաստումը

Նախքան աշխատանքներն սկսելը անհրաժեշտության դեպքում կատարվում է քարհավաք: Աշնանացան ցորենը շատ զգայուն է վարի խորության նկատմամբ: Դաշտը զբաղեցնող մշակաբույսի բերքահավաքից անմիջապես հետո պետք է կատարել խոզանի երեսվար` 78 սմ խորությամբ: 23 շաբաթ անց նախագութանիկավոր գութաններով
կատարվում է խոր վար` 2730 սմ, գարնանը դաշտը փոցխվում է զիգզագաձև փոցխով: Հնարավորության դեպքում 2025 օր անց` ծլած մոլախոտերի դեմ պայքարելու նպատակով, կատարել փխրեցում փոցխում:
Անասնաբուծություն
Հավազգիներ
Հավազգիները կազմում են թռչունների առանձին կարգ: Հայտնի է մոտ 250 տեսակ մայրեհավեր (ցախաքլորներ), փասիաններ, ծառահավեր, խայտահավեր, հնդկահավեր, աղբահավեր: ՀՀ-ում հանդիպում է հավազգիների 7 տեսակ՝ կովկասյան մայրեհավը վայրի հնդկահավը, քարակաքավը , լորը , անդրկովկասյան փասիանը :Հավազգիները միջին մեծության թռչուններ են (արուներն էգերից խոշոր են): Կազմվածքն ամուր է, կրծքային մկանունքը՝ զարգացած: Ոտքերն ուժեղ են` հարմարված հողը և անտառի փռոցաշերտը փորելուն (կեր հայթայթելու համար): Կտուցը կարճ է, ամուր, ուռուցիկ, թեթևակի ցած կեռված: Թևերը կարճ են, լայն, ապահովում են արագ, բայց կարճատև թռիչք: Փետրավորումը խիտ է, կոշտ, արուներինը՝ ավելի վառ գունավորված: Որոշ տեսակներ ունեն մսոտ «ականջօղեր» և կատար: Հիմնականում նստակյաց են: Միայն լորերն են կատարում սեզոնային չու: Մեծ մասն ապրում է գետնի վրա, մի քանիսը նստում են ծառերին և այնտեղ էլ սնվում, սակայն բնադրում են գետնին: Բացառություն են կազմում գոկոները, որոնք տարածված են Մեքսիկայից մինչև Արգենտինա, և գոացիները, որոնք բնակվում են Հարավային Ամերիկայում. սրանք լրիվ ծառաբնակ են: Հավազգիների մեծ մասը զույգեր չի կազմում: Որոշ տեսակների բնադրմանը նախորդում են հարսանեկան խաղերը: Դնում են 2–25 (սովորաբար՝ 7–12) ձու: Թխսակալում է էգը՝ 14–30 օր: Ձագերը ծնվում են խիտ աղվամազով ծածկված և կարողանում են անմիջապես հեռանալ բնից: Արուները սերնդի նկատմամբ խնամք չեն տանում: Սնվում են առավելապես կենդանական կերով (միջատներ, որդեր և այլն), հասուն անհատները բուսակեր են:Հավազգիների մեծ մասը որսորդության օբյեկտ է: Որոշ տեսակներ (փասիան, կաքավ, քարակաքավ) բազմացվում են որսորդական տնտեսություններում: Հավազգիների թվաքանակը գերորսի և շրջակա միջավայրի փոփոխությունների պատճառով նվազել է: Մոտ 30 տեսակ վերցված է պահպանության տակ:Կովկասյան մայրեհավը, անդրկովկասյան փասիանը և վայրի հնդկահավը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
Ընտանի հավերի բազմաթիվ ցեղերն ստացվել են հնդկական վայրի (բանկիվյան) հավերից, որոնք ընտանեցվել են Հնդկաստանում, ապա տարվել Եվրոպա: Խայտահավերը և հնդկահավերը նույնպես համարվում են ընտանի ցեղերի նախահայրեր: ՀՀ-ում ստեղծվել է Երևանյան հավերի մսաձվատու ցեղը: Ընտանի ամենատարբեր ցեղերի հավերը տալիս են համեղ միս և ձու: Ընտանի ածան հավը 1 տարում տալիս է 200–220 ձու, ռեկորդակիրը՝ մինչև 365 ձու: Արժեքավոր են նաև հավերի փետուրն ու աղվամազը: Մեծ քանակությամբ ձու և թռչնամիս արտադրելու համար կառուցում են թռչնաբուծական ֆաբրիկաներ: ՀՀ-ում գործում են Երևանի, Լուսակերտի, Արզնու, Արաքսի և այլ թռչնաբուծական ֆաբրիկաներ:
Գյուղատնտեսություն
Ի՞նչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:
Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսության խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:
Продолжить чтение «Գյուղատնտեսություն»Չափում․ Չափման միավորներ

Բնագիտական ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունեն չափումները: Դրա համար օգտագործվում են մեծությունները և դրանց միավորները:
Հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունները. Եթե մրսել ես, տաք թեյ խմիր․ կամ էլ՝ ամռանը եղանակները ավելի տաք են, քան ձմռանը: Երկու դեպքում էլ խոսքը մեծության՝ ջերմաստիճանի մասին է: Մի դեպքում խոսքը հեղուկի (թեյի), մյուս դեպքում օդի ջերմաստիճանի մասին է։
Продолжить чтение «Չափում․ Չափման միավորներ»Մարմիներ
Նկար, սեղան, աթոռ, ծառ, ծաղիկ, դուռ, ավտոմեքենա, պահարան զգեստապահարան, բաժակ։