Տեխնոլոգիա

Արլիշ Գորիկ

Արշիլ Գորկին` Ոստանիկ Ադոյան 1925 թ-ին վերցրել է ռուս ականավոր գրող Մաքսիմ Գորկու ազգանունը: 1915 թ-ի գաղթի ժամանակ մոր և քույրերի հետ եկել է Երևան, որտեղ զբաղվել է ատաղձագործությամբ և տպագրական գործով: 1919 թ-ին տեղափոխվել է Թիֆլիս, ապա՝ ԱՄՆ: Գորկին սովորել է Փրովիդենսի և Բոստոնի դիզայնի դպրոցներում, 1926 թ-ին ավարտել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը (որտեղ դասավանդել է 5 տարի): Սկզբնական տարիներին խորապես կրել է Մոնեի, Սեզանի, Մատիսի, Պիկասսոյի արվեստի ազդեցությունը, սակայն աստիճանաբար մշակել է իր ուրույն ոճը և ստեղծել դպրոց: Հայրենի բնությունն ու պատմական հուշարձանները, ժողովրդական ծեսերն ու ավանդույթները Գորկու համար դարձել են ստեղծագործական ներշնչման աղբյուր:

Продолжить чтение «Արլիշ Գորիկ»
Տեխնոլոգիա

Մինաս Ավետիսյան

Մինաս Ավետիսյանը 20-րդ դարի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկն է: Ծնվել է 1928 թ. հուլիսի 20-ին Ջաջուռում։  Մինասը ստեղծել է մեծ թվով բնանկարներ, դիմանկարներ, որմնանկարներ: Նկարիչը հիմնականում պատկերել է իր հարազատ բնաշխարհը՝ Ջաջուռը, տունը, լեռները։ Կապված լինելով մոր հետ և շուտ կորցնելով նրան՝ Մինասը Մոր թեմային է անդրադարձել իր բոլոր աշխատանքներում՝ և՛ գեղանկարներում, և՛ որմնանկարներում, և՛ գծանկարներում։ Մինասն իր 15-ամյա ստեղծագործական կյանքում հասցրել է կերտել մոտ 500 մեծ ու փոքր կտավ, նույնքան գծանկար, 20 որմնանկար:

Продолжить чтение «Մինաս Ավետիսյան»
Տեխնոլոգիա

Կլոդ Մոնե

Օսկար Կլոդ Մոնեն ծնվել է 1840 թվականի նոյեմբերի 14-ին Փարիզում։ Երբ Նա 5 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Հավր։ Հայրն ուզում էր, որ որդին շարունակի ընտանեկան գործը և դառնա գավաթագործ։  15 տարեկան հասակում Մոնեն ամբողջ Հավրին հայտնի էր որպես ծաղրանկարիչ։ Այս ճանապարհով ճանաչում ձեռք բերելով` Մոնեն շուտով քաղաքում «կարևոր անձի» համբավ է ստանում։ Նկարչական իրերի միակ խանութի ցուցափեղկում 5-6 շարքով հանդիսավոր տեղ էին գտել նկարչի ծաղրանկարները։ Մոնեն որոշում է մեկնել Փարիզ և սովորել նկարչություն։ Նրա վաղ շրջանի ստեղծագործությունները հիմնականում բնանկարներ և դիմանկարներ են՝ «Նախաճաշ բնության գրկում», «Կամիլլա», «Կինը այգում» և այլն։ Նկարների մեծ մասն արված է բնության գրկում, նկարիչը հատուկ ուշադրություն է դարձնում լույսի և oդի փոփոխությանը, բնության գունային հարստությանը։ Նա նաև հիմնադիրն է իմպրեսիոնիզմի։

Продолжить чтение «Կլոդ Մոնե»
Տեխնոլոգիա

Փորձ փուչիկով

Փորձը կատարելու համար մեզ հարկավոր է փուչիկ, շյուղ և կպչուն ժապավեն:

Փչած փուչիկի երկու կողմերից զուգահեռաբար ամրացնում ենք խաչաձև կպչուն ժապավեն և զգուշությամբ անցկացնում ենք շյուղը և մեր փուչիկը չի պայթում:

Տեխնոլոգիա, Տեսանյութեր, Այլընտրանքային զբաղմունք

Խճանկար

Իսկ դուք գիտե՞ք, որ  փազլ հավաքելը նպաստում է մարդու երևակայության և տրամաբանական մտածողության զարգացմանը, ընդհանուր ուշադրությանը, ընկալմանը, մասնավորապես` տարբեր իրեր ըստ գույնի, ձևի, չափի տարբերակմանը և այլն, սովորեցնում է ճիշտ ընկալել մասնիկի ու ամբողջության կապը, զարգացնում է փոքր շարժումների հմտությունները:

Գոյություն ունեն մեծ թվով տարբեր տեսակների փազլներ: Դրանց հավաքելու նպատակը մեկն է` առանձին տարրերից ստանալ միասնական պատկեր: Փազլները տարբերվում են տարրերի քանակով ու ամբողջական պատկերի չափով: Նույն քանակով տարրեր պարունակող փազլների բարդությունն որոշվում է ըստ նկարի, իսկ հիմնական չափանիշը հենց տարրերի քանակն է. որքան այն բարձր է, այնքան փազլը մեծ է և բարդ: