Ֆիլմադարան

Մաթիլդա

Ֆիլմը այստեղ

Մաթիլդան մի փոքրիկ աղջիկ  էր, ով ապրում էր մոր, հոր և եղբոր հետ :Նրան ոչ ոք չէր սիրում ու չէր լսում: Երբ նա դարձավ 3 տարեկան արդեն կարդում էր մանկական գրքեր և ամսագրեր: Երբ նրա մայրը, հայրը և եղբայրը տանը չէին լինում նա գնում էր գրադարան: Նա գիրք եր տանում գրադարանից տունը կարդում և բոլոր մանկական գրքերը կարդաց մինչև 6 տարեկանում:

Դեռ մանկուց Մաթիլդան օժտված էր աչքերով իրերը տեղաշարժելու կարողությամբ:

Մաթիլդան դպրոցում հանդիպում է միսս Ջեներին, ով շատ բարի և քնքուշ ուսուցչուհի է:

Նա միշտ պաշտպանում է Մաթիլդային չար տնօրենից:

Ամենից շատ պատմվածքում դուր էր գալիս, երբ Մաթիլդան տնօրենին պատժում էր:

Գիրքը կարդալուց հետո  ես դիտեցի  ֆիլմը և շատ հավանեցի: Ձեզ էլ խորհուրդ կտամ ֆիլմը, որը կարող եք գտնել իմ բլոգում:

Ֆիլմադարան

Կիրակնօրյա կինոդիտում

Կինոյի հղումը այստեղ

Շատ հտաքրքիր ֆիլմ է ընտանիքով դիտելու համար:

Ֆիլմը Փոլ անունով մի որբ տղայի մասին է, ով պատահաբար հանդիպում է մի անծանոթ ձկնորսի, ում անունն էր Տոտոշ: Նրան երկար տարիներ փորձում էր ձերբակալել տղայի խորթ հայրը՝ որսագողության համար : Տղան մտերմանում է Տոտոշի հետ և նրանք ընկերանում են ու անցնում են բազմաթիվ արկածների միչով: