Հայոց լեզու

«Սասուցի Դավիթ» էպոսը. ընտանեկան ընթերցարան

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

Տեխնոլոգիա

Փորձ փուչիկով

Փորձը կատարելու համար մեզ հարկավոր է փուչիկ, շյուղ և կպչուն ժապավեն:

Փչած փուչիկի երկու կողմերից զուգահեռաբար ամրացնում ենք խաչաձև կպչուն ժապավեն և զգուշությամբ անցկացնում ենք շյուղը և մեր փուչիկը չի պայթում:

Ռուսաց լեզու

Про друга

Угадайте о ком я рассказываю. Мой друг мальчик. Ему восемь лет. У него день рождения в сентябре. Он не очень высок. У него большие карие глаза. У него очень большие уши. У него коричневые волосы. Он очень любит математику. Он каратист. У него есть сестра.

Հայոց լեզու

«Երբ մտքերը սառչում են օդում» մաս 2

Երբ մտքերը սառչում են օդում

Ալբերտ Մորավիա


(2-րդ մաս)

Մի օր Ծով Ա. Ցուլը Ա. Ֆրիկացի անունով մի սևամորթի տեսավ, որն իր կնոջ հետ նավակում նստած Օձ Ա. Ձկան համար երգ էր երգում: Օձ Ա. Ձուկը բերանը բաց լսում էր:
Օձ Ա. Ձուկ,
Օձ Ա. Ձուկ,
Չկա քեզ պես
Սիրուն ձուկ:

Продолжить чтение ««Երբ մտքերը սառչում են օդում» մաս 2»
Հայոց լեզու

Երբ մտքերը սառչում են օդում

Ալբերտ Մորավիա


(1-ին մաս)

Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում* շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»:
Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:
Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի

Продолжить чтение «Երբ մտքերը սառչում են օդում»
Հայոց լեզու

Սառնարանում ապրող մտքերը

Ցուրտ Բևեռում ապրում էր մի Ծովառյուծ:  Ինչպես գիտենք Բևեռում շատ ցուրտ է: Ծովառյուծը շատ էր ուզում մեր պես շոգ երկրում ապրեր: Ամբողջ օրը երազանքների մեջ էր: Նա երազում էր, որ իրենց երկրում ցուրտ չլիներ և նա էլ վազվզեր կապիկների, վագրերի, նապաստակների նման, և օր ու գիշեր բարձրանար ծառերի վրա:

 Իսկ Արևադարձում մի  ալարկոտ , ծույլ վագր էր ապրում: Նա ոչ ուզում էր որս անել, վազվզեր, բարձրանար ծառերի վրա: Բացի այդ Արևադարձում շատ շոգ էր և այս ծույլ  վագրը շոգում էր ու երազում էր հայտնվել մի ցուրտ տեղում, որտեղ օր ու գիշեր ուտում են ու քնում:  

Բայց այս բոլոր մտքերը սառցալուլաների պես կախվում էին, քանի որ Ծովառյուծը պետք է ապրեր ցուրտ Բևեռում, իսկ վագրը՝ Արևադարձում: