Без рубрики

Հեքիաթ բարու և չարի մասին

<<Ինչ սովորեցինք>>

Այս հեքիաթից ես հասկացա, որ ինչ-որ մեկին վատություն ես անում, ապա դա բումիրանգի պես վերադառնալու է քեզ: Որ պետք չէ չար մտքեր մտածել, քանի որ այդ դեպքում կլինի միան վատը: Պետք է մտածել միայն բարի և լավ բաների մասին, որ լավ բաներ կատարվեն: Եթե լավություն անես, դա կվերադարնա քեզ: Եթե ժպտաս, քեզ էլ կժպտան: Եթե սիրես, քեզ էլ կսիրեն:

Իսկ իմ ընկերներին խորհուրդ կտամ, որ բոլորի հանդեպ լինեն բարի, չվիճեն իրար հետ, հարգեն միմյանց: Քանի որ դա փոխադարձ է և միշտ վերադառնալու է քեզ հետ:

Հայոց լեզու, Իմ հորինուկները, Իմ ձեռքերով

Իմ զվարճալի ու տարօրինակ երազը

<< Իմ տարօրինակ երազը>>

Մի անգամ պարկած հեռախոսով խաղ էի խաղում և աննկատ քնեցի: Երազումս ես հայտնվեցի իմ խաղի մեջ: Քանի որ խաղն ինձ շատ ծանոթ էր, ես հեշտությամբ հաղթահարում էի բոլոր խոչնդոտները:

Ինչ լավ է, որ այդ ամենը երազ էր:

Հայոց լեզու, Իմ հորինուկները

Ի՞նչ կլիներ, եթե աշխարհը շուռ գար

Իմ հորինած պատմվածքը

Նարեն և Նարեկը շատ չարաճճի երեխաներ են: Նրանք շատ լացկան, քանդող և չլսող երեխաներ են:

Մի անգամ արթնացան և ամեն ինչ փոխվել էր. մայրիկը լաց էր լինում ու ջարդ ու փշուր էր անում խաղալիքները, իսկ հայրիկը անվերջ բղավում էր և վազում : Ամաները կեղտոտ էին, շորերը թափթփված, իսկ հայրիկն ու մայրիկը վիճում էին մի փոքրիկ խաղալիքի համար: Երեխաները շվարած կանգնել էին ու չէին հասկանում, թե ի՞նչ է կատարվում: Նրանք փորձում էին բաժանել նրանց, բայց չէր ստացվում: Նրանք չէին լսում երեխաներին ու անվերջ բղավում էին: Երեխաները շատ էին տխրել, որ չէին կարողանում ոչինչ անել: Հիմա ո՞վ է նրանց խնամելու, կերակրելու, օգնելու դասերը պատրաստելու: Նարեն ու Նարեկը սկսեցին բարձրաձայն լաց լինել: Այդ ժամանակ լսվեց մի քնքուշ ձայն: Ինչ-որ մեկը արթնացնում էր նրանց քնից: Երեխաները արթնացան և ամուր գրկեցին մայրիկին: Նրանք հասկացան, որ այդ ամենը երազ է: Երեխաները հասկացան, թե ինչքան վատ են իրենց պահում և խոստացան, որ կլինեն խելոք երեխաներ և ամեն ինչում կօգնեն իրենց ծնողներին:

Ինչ լավ է, որ այս ամենը երազ էր:

Տեխնոլոգիա, Տեսանյութեր, Այլընտրանքային զբաղմունք

Խճանկար

Իսկ դուք գիտե՞ք, որ  փազլ հավաքելը նպաստում է մարդու երևակայության և տրամաբանական մտածողության զարգացմանը, ընդհանուր ուշադրությանը, ընկալմանը, մասնավորապես` տարբեր իրեր ըստ գույնի, ձևի, չափի տարբերակմանը և այլն, սովորեցնում է ճիշտ ընկալել մասնիկի ու ամբողջության կապը, զարգացնում է փոքր շարժումների հմտությունները:

Գոյություն ունեն մեծ թվով տարբեր տեսակների փազլներ: Դրանց հավաքելու նպատակը մեկն է` առանձին տարրերից ստանալ միասնական պատկեր: Փազլները տարբերվում են տարրերի քանակով ու ամբողջական պատկերի չափով: Նույն քանակով տարրեր պարունակող փազլների բարդությունն որոշվում է ըստ նկարի, իսկ հիմնական չափանիշը հենց տարրերի քանակն է. որքան այն բարձր է, այնքան փազլը մեծ է և բարդ: