Ամանորյա երազ
Նախաբան
<<Ձյուն>> Ռ․ Հախվերդյան
Էկրանին քնած քաղաքը տեսարանն է, երկնքից թափվում է ձյուն/ անիմացիոն ֆիլմ/
-Դու դեռ չե՞ս քնել, չէ՞ որ արդեն գիշեր է;
-Պապի՛կ, այս գրքում այնքան գեղեցիկ նվերներ կան; Դու ամեն ինչ գիտես, ասա՛, ո՞վ է դրանք բերում;
-Քնի՛ր, թոռնիկս; Հիմա ուշ է; Նվերների մասին ես կպատմեմ վաղը; Բարի գիշեր; Քնի՛ր, քնի՛ր, բալիկս;
-Իսկ դու՞;
-Էհ, թոռնիկս, ես դեռ շատ գործ ունեմ անելու;
-Խեղճ պապիկ, երանի ես կարողանայի նրան ինչ որ բանով օգնել;
Մաս 2
Էկրանին ժամացույցն է, որը բաբախում է 12;00; Նկարը փոխվում է նորից քնած քաղաքը տեսարանի;
Աղջիկը արթնանում է, մտնում էկրանի մեջ;
Մաս 3
Paint-ով մուլտֆիլմ՝
Նկար 1` աղջիկը կտուրին
Նկար 2` աղջիկը հանդիպում է լացող պապիկին
-Պապի՛կ, ի՞նչ ես անում կտուրի վրա; Ինչո՞ւ ես լալիս;
Նկար 3` Լացող պապիկը
-Ինչ-որ մի բան սխալ է; Ամեն տարի ես նվերներ եմ գցում ծխնելույզներից, բայց այդպես էլ երեխաները չեն կարողանում ինձ տեսնել; Ես իրական եմ,բայց կախարդանքի պատճառով նրանց համար դարձել եմ ամանորյա երազ;
Նկար 4` Աղջիկը և պապիկը նստած կտուրին զրուցում են;
-Իսկ դու ո՞վ ես;
-Ե՞ս, աղջիկ;
-Աղջիկ, ինչ է այդ;
-Այդ ես եմ;
-Մմմմ, որտեղի՞ց դու եկար;
-Ես եկա իմ սենյակից; Այս նկարը այնտեղ է կախված;
-Իսկ ինչպե՞ս դու հայտնվեցիր;
-Ինձ օգնեց ամանորյա հրաշքը;
-Ուրեմն դու կարո՞ղ ես մտնել նկարի մեջ; Դե արի, ես քեզ ցույց կտամ, թե ինչպես են լինում ամանորյա իրական հրաշքները;
Նկար 5` Աղջիկն ու պապիկը ձեռք-ձեռքի բռնած քայլում են կտուրից կտուր/ անիմացիա
-Ամանորյա հրաշքները իրականանում են կեսգիշերին; Տե՛ս աստղ է ընկնում;
Նկար 6` երկնքից աստղ է ընկնում/ անիմացիա
-Շուտ-շուտ մի բան մտածիր, անպայման կկատարվի;
Նկար 7` աղջիկը երկնքի տակ կանգնած՝ փակում է աչքերը,
Մաս 4
Սենյակի լույսերը վառվում են և աղջիկն ու պապիկը հայտնվում են բեմում/ ներկայացման համապատասխան հատվածում/ , երեխաները վազելով գալիս և փաթաթվում են Ձմեռ պապիկին;
-Բարի լու՜յս, պապի՛կ;
-Բարի երազանքներ և ձեզ ամենքիդ, և շնորհավոր Ամանոր;