<< Իմ տարօրինակ երազը>>
Մի անգամ պարկած հեռախոսով խաղ էի խաղում և աննկատ քնեցի: Երազումս ես հայտնվեցի իմ խաղի մեջ: Քանի որ խաղն ինձ շատ ծանոթ էր, ես հեշտությամբ հաղթահարում էի բոլոր խոչնդոտները:
Ինչ լավ է, որ այդ ամենը երազ էր:
Արտաշես Մինասյանի ուսումնական բլոգ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց, 4․1 դասարան
<< Իմ տարօրինակ երազը>>
Մի անգամ պարկած հեռախոսով խաղ էի խաղում և աննկատ քնեցի: Երազումս ես հայտնվեցի իմ խաղի մեջ: Քանի որ խաղն ինձ շատ ծանոթ էր, ես հեշտությամբ հաղթահարում էի բոլոր խոչնդոտները:
Ինչ լավ է, որ այդ ամենը երազ էր:
Իմ հորինած պատմվածքը
Նարեն և Նարեկը շատ չարաճճի երեխաներ են: Նրանք շատ լացկան, քանդող և չլսող երեխաներ են:
Մի անգամ արթնացան և ամեն ինչ փոխվել էր. մայրիկը լաց էր լինում ու ջարդ ու փշուր էր անում խաղալիքները, իսկ հայրիկը անվերջ բղավում էր և վազում : Ամաները կեղտոտ էին, շորերը թափթփված, իսկ հայրիկն ու մայրիկը վիճում էին մի փոքրիկ խաղալիքի համար: Երեխաները շվարած կանգնել էին ու չէին հասկանում, թե ի՞նչ է կատարվում: Նրանք փորձում էին բաժանել նրանց, բայց չէր ստացվում: Նրանք չէին լսում երեխաներին ու անվերջ բղավում էին: Երեխաները շատ էին տխրել, որ չէին կարողանում ոչինչ անել: Հիմա ո՞վ է նրանց խնամելու, կերակրելու, օգնելու դասերը պատրաստելու: Նարեն ու Նարեկը սկսեցին բարձրաձայն լաց լինել: Այդ ժամանակ լսվեց մի քնքուշ ձայն: Ինչ-որ մեկը արթնացնում էր նրանց քնից: Երեխաները արթնացան և ամուր գրկեցին մայրիկին: Նրանք հասկացան, որ այդ ամենը երազ է: Երեխաները հասկացան, թե ինչքան վատ են իրենց պահում և խոստացան, որ կլինեն խելոք երեխաներ և ամեն ինչում կօգնեն իրենց ծնողներին:
Ինչ լավ է, որ այս ամենը երազ էր:
Իսկ դուք գիտե՞ք, որ փազլ հավաքելը նպաստում է մարդու երևակայության և տրամաբանական մտածողության զարգացմանը, ընդհանուր ուշադրությանը, ընկալմանը, մասնավորապես` տարբեր իրեր ըստ գույնի, ձևի, չափի տարբերակմանը և այլն, սովորեցնում է ճիշտ ընկալել մասնիկի ու ամբողջության կապը, զարգացնում է փոքր շարժումների հմտությունները:
Գոյություն ունեն մեծ թվով տարբեր տեսակների փազլներ: Դրանց հավաքելու նպատակը մեկն է` առանձին տարրերից ստանալ միասնական պատկեր: Փազլները տարբերվում են տարրերի քանակով ու ամբողջական պատկերի չափով: Նույն քանակով տարրեր պարունակող փազլների բարդությունն որոշվում է ըստ նկարի, իսկ հիմնական չափանիշը հենց տարրերի քանակն է. որքան այն բարձր է, այնքան փազլը մեծ է և բարդ:
Сказка тут
Выбери правильный ответ.
Где стоит теремок?
В поле
В лесу
На горе
Продолжить чтение «Теремок»Բլոգը այստեղ
Գարիկի բլոգը այդքան էլ գունեղ և հետաքրքիր չի, հարուստ չէ տեսանյութերով: Ինձ շատ դուր եկավ աղով պատկերների նկարները:Շատ տեղերում փոքրատառով է տեղադրել նյութերի վերնագրերը և կան բազմաթիվ տառասխալներ: Չի պահպանում կետադրության կանոները: տես այստեղ 1
Ունի նյութ, որտեղ նշված չէ բաժինը և մի քանի նյութեր էլ՝ անվերնագիր են:
տես այստեղ
Հրապարակած նյութերից ամենաշատը մաթեմատիկան է:
1․ Լրացրո՛ւ ապրիլ ամսվա օրացույցը։
երկուշաբթի | երեքշաբթի | չորեքշաբթի | հինգշաբթի | ուրբաթ | շաբաթ | կիրակի |
30 | 31 | 1 | 2 | 3 | 4 | 5 |
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
27 | 28 | 29 | 30 |