Իմ հորինած պատմվածքը
Նարեն և Նարեկը շատ չարաճճի երեխաներ են: Նրանք շատ լացկան, քանդող և չլսող երեխաներ են:
Մի անգամ արթնացան և ամեն ինչ փոխվել էր. մայրիկը լաց էր լինում ու ջարդ ու փշուր էր անում խաղալիքները, իսկ հայրիկը անվերջ բղավում էր և վազում : Ամաները կեղտոտ էին, շորերը թափթփված, իսկ հայրիկն ու մայրիկը վիճում էին մի փոքրիկ խաղալիքի համար: Երեխաները շվարած կանգնել էին ու չէին հասկանում, թե ի՞նչ է կատարվում: Նրանք փորձում էին բաժանել նրանց, բայց չէր ստացվում: Նրանք չէին լսում երեխաներին ու անվերջ բղավում էին: Երեխաները շատ էին տխրել, որ չէին կարողանում ոչինչ անել: Հիմա ո՞վ է նրանց խնամելու, կերակրելու, օգնելու դասերը պատրաստելու: Նարեն ու Նարեկը սկսեցին բարձրաձայն լաց լինել: Այդ ժամանակ լսվեց մի քնքուշ ձայն: Ինչ-որ մեկը արթնացնում էր նրանց քնից: Երեխաները արթնացան և ամուր գրկեցին մայրիկին: Նրանք հասկացան, որ այդ ամենը երազ է: Երեխաները հասկացան, թե ինչքան վատ են իրենց պահում և խոստացան, որ կլինեն խելոք երեխաներ և ամեն ինչում կօգնեն իրենց ծնողներին:
Ինչ լավ է, որ այս ամենը երազ էր: