Քանի որ Ալիսան շատ հետաքրքրասեր էր, մի օր էլ դիտմամբ, թե պատահմամբ նա հայտնվեց հեռուստացույցի մեջ: Այնտեղ շատ փոշոտ ու վտանգավոր էր, բազմաթիվ լամպերով և տարօրինակ մեխանիզմերով: Ալիսան շատ էր վախեցել, նրան թվում էր ընդմիշտ մնալու է այնտեղ: Բայց նրա բախտը բերեց: Պապիկը միացրեց հեուստացույցը և սկսեց փոխել ալիքները: Մեկ էլ նա տեսավ ձերքը թափահարող Ալիսային: Տատիկն ու պապիկը իսկույն հանեցին նրան հեռուստացույցի մեջից: