Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ-թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…
Առաջադրանքներ․
- Բառարանի օգնությամբ գտիր կարմիրով նշված բառերի բացատրությունները և սովորիր։
Անգութ-անխիղճ,
Գերան-մեծ ծառաբուն,
Գոմ-ախոռ
Մարագ-խոտանոց
Սայլ- Քառանիվ փայտից պատրաստած բեռնատար փոխադրամիջոց
Լուծ-ձող, որը իրար է միացնում երկու եզ
Սամի-ձող,փայտ,Լծի երկու ծայրերի զույգ անցքերից անցկացվող և եզան պարանոցը երկու կողմից գրկող փայտե զույգ ձողիկներից յուրաքանչյուրը
- Գրի՛ր, թե ըստ տեքստի՝ ո՞ր ոլորտներում են օգտագործում փայտը։
Անասնապահության, կահույքագործության, շինարարության և այլ ոլորտներում։
- Ըստ քեզ՝ ինչո՞վ կարելի է փոխարինել փայտը։
Ես փայտը կփոխարինեմ քարով, քանի որ նրանցով կարելի է ստանալ կրակ։
- Արդյո՞ք ծառերի գանգատը տեղին է։ Ինչո՞ւ։
Եթե ծառերի գագանտը տեղին չլիներ մենք կմահանայնք, որոհետև այն մեզ թթվածին է տալիս։
- «Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք» վերնագրով փոքրիկ պատում գրիր, ընդգրկիր նաև ընտանիքիդ անդամներին՝ գրելով նաև նրանց մտքերը։
<<Եթե ամեն մեկս մի ծառ տնկեինք>>
Եթե ամեն մեկս ծառ տնկեին այդ վայրում հով կլիներ, շատ թթվածին կտար մեզ, շատ մրգեր կստանայնք։