Հայոց լեզու

«Ծառերի գանգատը»

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ-թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ․

  1. Բառարանի օգնությամբ գտիր կարմիրով նշված բառերի բացատրությունները և սովորիր։

Անգութ-անխիղճ,

Գերան-մեծ ծառաբուն,

Գոմ-ախոռ

Մարագ-խոտանոց

Սայլ- Քառանիվ փայտից պատրաստած բեռնատար փոխադրամիջոց

Լուծ-ձող, որը իրար է միացնում երկու եզ

Սամի-ձող,փայտ,Լծի երկու ծայրերի զույգ անցքերից անցկացվող և եզան պարանոցը երկու կողմից գրկող փայտե զույգ ձողիկներից յուրաքանչյուրը

  1. Գրի՛ր, թե ըստ տեքստի՝ ո՞ր ոլորտներում են օգտագործում փայտը։

Անասնապահության, կահույքագործության, շինարարության և այլ ոլորտներում։

  1. Ըստ քեզ՝ ինչո՞վ կարելի է փոխարինել փայտը։

Ես փայտը կփոխարինեմ քարով, քանի որ նրանցով կարելի է ստանալ կրակ։

  1. Արդյո՞ք ծառերի գանգատը տեղին է։ Ինչո՞ւ։

Եթե ծառերի գագանտը տեղին չլիներ մենք կմահանայնք, որոհետև այն մեզ թթվածին է տալիս։

  1. «Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք» վերնագրով փոքրիկ պատում գրիր, ընդգրկիր նաև ընտանիքիդ անդամներին՝ գրելով նաև նրանց մտքերը։

<<Եթե ամեն մեկս մի ծառ տնկեինք>>

Եթե ամեն մեկս ծառ տնկեին այդ վայրում հով կլիներ, շատ թթվածին կտար մեզ, շատ մրգեր կստանայնք։

Բնագիտություն

Հայկական Իժ

Գրանցված ՀՀ կարմիր գրքում։

Կարմիր գրքերը լինում են տարբեր մակարդակների` միջազգային, ազգային և տարածաշրջանային:

Հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների պահպանման առաջնահերթ կազմակերպչական խնդիրը դրանց ցուցակագրումն ու հաշվառումն է ինչպես գլոբալ, այնպես էլ առանձին երկրների մակարդակով: Առանց դրա հնարավոր չէ անցնել ոչ խնդրի տեսական մշակմանը, ոչ էլ առանձին տեսակների պահպանման գործնական աշխատանքների հանձնարարմանը:

Կենդանիների Կարմիր գիրքը միջազգային պահանջները բավարարող համահավաք փաստաթուղթ է, որում գրանցվում են տեղեկություններ հազվագյուտ, անհետացող կենդանական տեսակների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների, ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին:

Կենդանիների Կարմիր գիրքը վարվում է հազվագյուտ և անհետացող կենդանական տեսակների և համակեցությունների հաշվառման, պահպանության, վերարտադրության, օգտագործման և գիտականորեն հիմնավորված հատուկ միջոցառումների մշակման և իրագործման, ինչպես նաև դրանց մասին բնակչությանը իրազեկելու նպատակով:

Կենդանիների Կարմիր գրքում գրանցման համար հիմք են ծառայում կենդանական տեսակների քանակի և տարածման սահմանների կրճատման, գոյության պայմանների վատթարացման և անհետացման վտանգի տվյալները:

Կենդանիների Կարմիր գիրքը կազմվում է` հիմք ընդունելով կենդանական աշխարհի պետական հաշվառման արդյունքները: Դա պարբերաբար վերահրատարակվում է:

Կենդանիների Կարմիր գրքում կենդանական տեսակների գրանցման և դուրսգրման վերաբերյալ եզրակացությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովը:

Կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի ստեղծումը և գործունեությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի վարման կարգով:

Հայկական իժը բնակվում է քարքարոտ լանջերում, որոնք ծածկված են փոքր ծառերով և թփուտներով:
Հաստ, խոշոր օձ է, երկարությունը հասնում է մինչև 1 մետրի: Պոչը շատ կարճ է՝ 5-6 սմ: Աչքերի վրա կա մեկական խոշոր թեփուկ, որոնք հոնքի տպավորություն են թողնում:
Մեջքը մոխրագույն է, ունի մուգ գույնի զիգզագաձև շերտ, իսկ կողքերից ծածկված են մուգ կետերով: Փորի տակի հատվածը դեղնավուն է:
Իժը սնվում է մանր մկներով, թռչուններով, միջատներով, շատ է սիրում մորեխներ որսալ:
Վարում է գիշերային կյանք: Որսի է դուրս գալիս մայրամուտից հետո՝ մինչև կեսգիշեր:
Իժը ևս կենդանածին է, օգոստոսին ծնում է 4-9 ձագ, որոնք ծնված օրվանից կարող են խայթել և թունավորել մարդուն:
Շատ հազվադեպ է պատահում, որ իժի խայթոցից մարդ մահանա: Հիմնականում մահանում են երեխաները, այն էլ այն դեպքում, երբ խայթվել է դեմքի շրջանը: Չնայած այս դեպքում էլ գտնում են, որ մահվան պատճառը սխալ ցույցաբերած օգնությունն է:
Իժերին չպետք է շփոթել լորտուների կամ ոչ թունավոր օձերի հետ: Լորտուները գլխի վրա, պարանոցին մոտիկ ունեն 2 նարնջագույն կամ դեղին բծեր, իսկ իժերը՝ չունեն։

Մաթեմատիկա

Մաթեմ 17․05․2021

763. Ա) Ավտոմեքենան  առաջին  2  ժամում  անցավ  80 կմ/ժ  արագությամբ,  իսկ  հաջորդ  2 ժամում ՝  20 կմ/ժ – ով  արագ:  որքա՞ն  ճանապարհ  անցավ  ավտոմեքենան  այդ  4  ժամում:

Լուծում

2×80=160

80+20=100

100×2=200

200+160=360

Պատ՝․360

Բ)  Հեծանվորդը  առաջին  2 ժամում  անցավ  18 կմ/ժ  արագությամբ,  հետո  արագությունը  3 կմ/ժ-ով  փոքրացրեց  և  գնաց  ևս  2 ժամ:  Որքա՞ն  ճանապարհ  անցավ    նա  այդ   4  ժամում:

Լուծում

18×2=36

18-3=15

15×2=30

36+30=66

Պատ՝․66

764.  Զբոսաշրջիկը  3 ժամ  գնաց  ավտոբուսով  ՝  80 կմ/ժ  արագությամբ,  այնուհետև   2 ժամ  գնաց  ձիով  ՝  10 կմ/ժ  արագությամբ:  Դրանից  հետո  նրան  մնաց  անցնելու  ևս 7 կմ:  Որքա՞ն  ճաապարհ  էր  նախատեսել  անցնել  զբոսաշրջիկը:

Լուծում

80×3=240կմ

10×2=20կմ

240+20+7=267կմ

Պատ՝․267

766. Ա) A  վայրից  միաժամանակ  միևնույն  ուղղությամբ  շարժվեցին  երկու  մեքենա:  Որքա՞ն  կլինի  նրանց  միջև  հեռավորությունը  շարժվերուց  2 ժամ  հետո,  եթե  նրանցից  մեկի  արագությունը  70 կմ/ժ  է,  իսկ  մյուսինը ՝  80  կմ/ժ:

Լուծում

70×2=140

80×2=160

160-140=20

Պատ՝․20կմ

Բ)  Գյուղից  դեպի  սար  միաժամանակ  շարժվեցին  երկու հեծյալ:  Որքա՞ն  կլինի  նրանց  միջև  հեռավորությունը  շարժվելուց  40 րոպե  հետո,  եթե  նրանցից  մեկի  արագությունը  130 մ/ր  է,  իսկ  մյուսինը  145 մ/ր:

Լուծում

130×40=5200

145×40=5800

5800-5200=600մ

Պատ՝․600մ

Ռուսաց լեզու

Ռուսաց լեզու

1. Подбери к словам, которые отвечают на вопрос кто? или что?, подходящие по смыслу слова, которые отвечают на вопросы какой? какая? какое? Составь словосочетания.
Снег пушистый , белый , блестящий .
Зима холодная , морозная , ранняя .
Небо серое , безоблачное , хмурое .
Слова для справок: пушистый, белый, холодная, морозная, блестящий, ранняя, хмурое, серое, безоблачное.

В каком случае слова, обозначающие признак предмета, отвечают на вопрос какие?

Продолжить чтение «Ռուսաց լեզու»
Ռուսաց լեզու

Моя будущая профессия

Я мечтаю стать доктором, чтобы помочь людям быть здоровыми и счастливыми. Я желаю, чтоб люди некогда не болели, всегда были веселые и здоровые.

Для того, чтобы стать профессиональным врачом, во-первых, надо хорошо учится в школе, изучать химию, физику и анатомию. После школы нужно вступить в медицинский университет и учится усердна. Только после окончания университета можно стать врачом. Чтобы стать врачом нужно быть еще и хорошим человеком.

Вот почему я хочу стать врачом, но для этого нужно пройти трудную и долгую дорогу.  

Հայոց լեզու

Թեստ 5

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող: Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հո□սն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախար□ության:

Продолжить чтение «Թեստ 5»
Մաթեմատիկա

Թեստ 2

1.Գտիր այն հնգանիշ թիվը,որի հարյուրավորը 8 է,միավորը 4,իսկ մնացած կարգերում գրված է 9:

1.99498

2.99894+

3.98994

4.94998

2.Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը,եթե նրա գրությունը ձախից կգրենք 3 թվանշանը:

1.3-ով

2.30-ով

3.300-ով+

4.3000-ով

3.Ընտրիր տրված թվերից այն թիվը,որը 6-ի հնգապատիկից մեծ է 10-ով:

1.21

2.40+

3.56

4.60

4.Ընտրիր տրված թվանշաններից այն թվանշանը,որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստանաս անհավասարություն:

Продолжить чтение «Թեստ 2»