Без рубрики

Աշնան մասին բանաստեղծություններ

Անտերև ծառ

Աթաբեկ Խնկոյան

Փչեց ցուրտ քամին,
Եկավ մեգ, մշուշ.
Թերթերը թափեց
Ծաղիկը քնքուշ:

Անտերև ծառը
Ճյուղերը ճոճեց.
Աշնան քամու հետ
Կանգնեց ու վիճեց.

— Հե՞ր  (ինչո՞ւ) տերևներս
Մեկ-մեկ պոկեցիր
Ու աչքիս առաջ
Գետին ածեցիր (թափեցիր):

Продолжить чтение «Աշնան մասին բանաստեղծություններ»
Մաթեմատիկա

Մաթեմատիկա 27.11.2019

Թեմա՝ Տվյալների հավաքագրում

                                                          Գնացուցակ  
Մատիտ 20 դրամ
Գրիչ 60դրամ
Տետր 40դրամ
Օրագիր 320 դրամ
Продолжить чтение «Մաթեմատիկա 27.11.2019»
Հայոց լեզու

Անգիրներ

Տերևաթափ

Հովհաննես Թումանյան

Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―
Ասավ քամին տերևներին,―
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին։

Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ…

Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև,                                                                                                                ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այսուհետև
Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ…

Տերևները հենց լսեցին,
Նախշուն, նախշուն գույներ հագան,                                                                                           Սըվսըվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան։

Продолжить чтение «Անգիրներ»
Հայոց լեզու, Իմ հորինուկները

է-ի արկածները

      «Տառերի աշխարհում  մի «Է» էր ապրում, նա  «Ի»-ի եւ «Ր»-ի ընկեր էր, բայց չէր սիրում «Մ»-ին և  «Ն»-ին: Նրանք էլ իրենց հերթին ընկերություն էին անում «Ե»-ի հետ:

Հետո է-ն, ի-ն, ր-ն գնացին անտառ , տեսան ե-ին, հետո գնացին- գնացին տեսան մ-ին, նրա կողքին էլ ՝ ն-ին: Միասին մի տուն գտան, այդ տանը մարդ չկար , բնակվեցին այդտեղ և սկսեցին բառեր՝ դառնալ՝ եմ, ես, են, ենք

էի, էր, էինք, էիք, էի.