Ռուսաց լեզու

Ռուսաց լեզու

Ответьте на вопросы: 

  • Понравилась ли тебе сказка? Да, нет (почему?)

Нет, потому что в сказке все на оборот.

  • Как зовут главного героя сказки?

Главного героя сказки Джованнино.

  • Опишите главного героя.

Джованнино-Бездельник очень любил путешествовать.

  • Опишите стражника.

Стражник бил вежливым.

  • В какой стране он оказался?

Он оказался в стране где не било острых углов.

  • За что его хотели оштрафовать?

Его хотели оштрафовать, потому что он рвал розу.

  • Какой штраф должен был заплатить герой?

Он должен бил дать пощечину стражнику.

  • Какой была сабля стражника?

Его собля бил тупая .

  • Почему герой покинул страну?

Джованнино покинул страну, потому что он не мог платит штраф.

  • Хотели бы вы побывать в этой стране?

Нет.

  • Что необычного и интересного было в городе?

Необычного била, что в городе не била острых углов.

Բնագիտություն

Անասնաբուծություն

Հավազգիներ

Հավազգիները կազմում են թռչունների առանձին կարգ: Հայտնի է մոտ 250 տեսակ մայրեհավեր (ցախաքլորներ), փասիաններ, ծառահավեր, խայտահավեր, հնդկահավեր, աղբահավեր: ՀՀ-ում հանդիպում է հավազգիների 7 տեսակ՝ կովկասյան մայրեհավը վայրի հնդկահավը, քարակաքավը , լորը , անդրկովկասյան փասիանը :Հավազգիները միջին մեծության թռչուններ են (արուներն էգերից խոշոր են): Կազմվածքն ամուր է, կրծքային մկանունքը՝ զարգացած: Ոտքերն ուժեղ են` հարմարված հողը և անտառի փռոցաշերտը փորելուն (կեր հայթայթելու համար): Կտուցը կարճ է, ամուր, ուռուցիկ, թեթևակի ցած կեռված: Թևերը կարճ են, լայն, ապահովում են արագ, բայց կարճատև թռիչք: Փետրավորումը խիտ է, կոշտ, արուներինը՝ ավելի վառ գունավորված: Որոշ տեսակներ ունեն մսոտ «ականջօղեր» և կատար: Հիմնականում նստակյաց են: Միայն լորերն են կատարում սեզոնային չու: Մեծ մասն ապրում է գետնի վրա, մի քանիսը նստում են ծառերին և այնտեղ էլ սնվում, սակայն բնադրում են գետնին: Բացառություն են կազմում գոկոները, որոնք տարածված են Մեքսիկայից մինչև Արգենտինա, և գոացիները, որոնք բնակվում են Հարավային Ամերիկայում. սրանք լրիվ ծառաբնակ են: Հավազգիների մեծ մասը զույգեր չի կազմում: Որոշ տեսակների բնադրմանը նախորդում են հարսանեկան խաղերը: Դնում են 2–25 (սովորաբար՝ 7–12) ձու: Թխսակալում է էգը՝ 14–30 օր: Ձագերը ծնվում են խիտ աղվամազով ծածկված և կարողանում են անմիջապես հեռանալ բնից: Արուները սերնդի նկատմամբ խնամք չեն տանում: Սնվում են առավելապես կենդանական կերով (միջատներ, որդեր և այլն), հասուն անհատները բուսակեր են:Հավազգիների մեծ մասը որսորդության օբյեկտ է: Որոշ տեսակներ (փասիան, կաքավ, քարակաքավ) բազմացվում են որսորդական տնտեսություններում: Հավազգիների թվաքանակը գերորսի և շրջակա միջավայրի փոփոխությունների պատճառով նվազել է: Մոտ 30 տեսակ վերցված է պահպանության տակ:Կովկասյան մայրեհավը, անդրկովկասյան փասիանը և վայրի հնդկահավը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
Ընտանի հավերի բազմաթիվ ցեղերն ստացվել են հնդկական վայրի (բանկիվյան) հավերից, որոնք ընտանեցվել են Հնդկաստանում, ապա տարվել Եվրոպա: Խայտահավերը և հնդկահավերը նույնպես համարվում են ընտանի ցեղերի նախահայրեր: ՀՀ-ում ստեղծվել է Երևանյան հավերի մսաձվատու ցեղը: Ընտանի ամենատարբեր ցեղերի հավերը տալիս են համեղ միս և ձու: Ընտանի ածան հավը 1 տարում տալիս է 200–220 ձու, ռեկորդակիրը՝ մինչև 365 ձու: Արժեքավոր են նաև հավերի փետուրն ու աղվամազը: Մեծ քանակությամբ ձու և թռչնամիս արտադրելու համար կառուցում են թռչնաբուծական ֆաբրիկաներ: ՀՀ-ում գործում են Երևանի, Լուսակերտի, Արզնու, Արաքսի և այլ թռչնաբուծական ֆաբրիկաներ: