Հայոց լեզու

Եղեգնուհի

4-րդ մաս

Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս եկավ մութ անկյունից։ Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.

― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ…

― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։

Այս ասաց պառավը և սկսեց համբուրել աղջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է նա։

― Իմ ով լինելը մի՛ հարցնիր․ ժամանակ կգա՝ կիմանաս, իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս․ իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես կանեմ։

Продолжить чтение «Եղեգնուհի»