Հայ ժողովրդի բանահյուսությունն ու պատմությունը վկայում են, որ հայերն արարող և ստեղծող են: Իզուր չէ հայերի մասին ասվում՝ «Քարից հաց քամող»: Հնուց ի վեր հայերը, որտեղ ոտք են դրել, այնտեղ պատ են շարել, տուն կառուցել: Նույնիսկ բարձր լեռներն ու ժայռերը չեն խանգարել հայերին ամուր բերդեր և ամրոցներ կառուցել: Չնայած որ քարն ինքնին չի կարող համարվել ազգային արժեք, բայց այնուամենայնիվ քարի որոշ տեսակներ կարող են համարվել ազգային՝ շնորհիվ իրենց ծագումնաբանության և Հայկական լեռնաշխարհում առկայության ծավալների: Հայկական մշակույթում այդպիսին է հայկական տուֆ քարատեսակը: Հայկական տուֆն այն քարն էր, որով կառուցվում էին բացառապես ամեն բան՝ գյուղատնտեսական շինություններից մինչև հոգևոր շինություններ և ամրոցներ:
Продолжить чтение «Հայկական տուֆ»