_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, —
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին:
Առաջադրանքներ՝
- Բանաստեղծությունից դուրս գրեք 13 գոյական, առանձնացրեք դրանց արմատները, հնարավորության դեպքում դրանցով նոր բառեր կազմեք:
- հայրիկ, լուսին-Աստղալուսին, որդյակ-որդեծին, գիշեր-գիշերակաց, ցեղ-ցեղատեսակ, լույս-լուսընկա, շուն-հովվաշուն, ճամփա-ճամփեզր, աշխարհ-աշխարհկալ, լուսնյակ-կիսալուսին, վնաս-վնասազերծել, գայլ-շնագայլ, բակ։
- Դուրս գրեք ուրիշի խոսքի երկու օրինակ և հերթով գրեք, թե ով ում հետ է խոսում: — Որդին հարց է տալիս հայրիկին, իսկ հայրիկը պատասխանում է:
_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան: -Որդին հարց է տալիս հայրիկին
_ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:-Պատասխանում է հայրիկը
- Ուրիշ ի՞նչ կենդանիներ գիտեք, որ լուսնյակի հետ առնչություն ունեն: Գրեք դրանց մասին: — Չղչջիկ, նրանք դուրս էն գալիս միյան գիշերը։
- Ձեր կարծիքով շան հաչոցն անհանգստացնո՞ւմ է լուսնյակին, պատասխանը հիմնավորեք:
- — Ոչ, չի անհանգստացնում, որովհետև լուսինը չի լսում և այսպես թե այնպես պտտվում է գիշերը:
- Ըստ ձեզ կարևո՞ր են բանաստեղծության վերջին չորս տողերը, բացատրեք դրանք:
- Բանաստեղծության վերջին տողերը շատ կարևոր են, քանի որ բանաստողծության իմաստն են հաղորդում — ամեն մեկը իր գործով օգուտ է տալիս: